Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«168 ժամ». Հայաստանը փոխելու միակ պլատֆորմը. ո՞ւմ խաղը կխաղան եւ ում կծառայեն

ПОЛИТИКА

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ եւս՝ նախընտրական փուլի նախօրեին, քաղաքական օրակարգը լցվել է ընդդիմության միավորման մասին խոսակցություններով։ Գրեթե բոլորը խոսում են ընդդիմադիր ուժերի միավորման անխուսափելիության, դաշինքային ձեւաչափով մասնակցության անայլընտրանքայնության մասին։ Բայց բոլոր այդ խոսակցություններում բացակայում է գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ ինչի՞ ու հատկապես ինչի՞ ու առավել եւս՝ ինչի՞ շուրջ պետք է համախմբվեն ընդդիմադիրները, որ դա դառնա հաղթանակի գրավական։

Հանուն իշխանափոխության, հանուն ավելի լավ երկիր ունենալու ու այդ կարգի պատասխաններն այլեւս ժամանակավրեպ են, քանի որ կյանքն ու ընդդիմադիրները ցույց են տվել, որ այդպիսի նպատակների շուրջ համախմբումը տապալման ամենակարճ ճանապարհն է։ Իրականում ընդդիմադիր ուժերը կարող են եւ պետք է համախմբվեն այնպիսի սկզբունքների ու նպատակների շուրջ, որոնք այդ միավորմանն ու նրան մաս կազմող ուժերին կտարբերեն իշխանությունից ու իշխանաստեղծ ընդդիմություններից։ Կտարբերեն ոչ թե ելույթներով ու կարգախոսներով, այլ ըստ էության ու ըստ ամենայնի՝ բովանդակությամբ, ոչ թե ձեւով, մի խոսքով։

Եվ ուրեմն, ո՞ր հարցը կամ խնդիրն է, որը կարող է քաղաքական ուժերին տարբերել գործող իշխանությունից ու իշխանաշեն ընդդիմադիրներից։ Այս հարցի պատասխանը որքան բարդ, նույնքան էլ պարզ է ու ակնհայտ՝ արտաքին քաղաքականություն ու դրանից ածանցյալ մնացյալ քաղաքականություններ։ Տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականությունները, որոնցում իշխանությունից տարբերվող մոտեցումներով ընդդիմադիրները կարող են փորձել տարբերակվել, իրականում ածանցվում են արտաքին քաղաքական կողմնորոշումից։

Որովհետեւ ներկայումս արտաքին քաղաքական կուրսն առաջին հերթին արժեքային ու քաղաքակրթական ընտրություն է, որն ապահովում է այդ ընտրության հիմքում դրված կամ այդ հիմքից բացառված հիմնական արժեքի նկատմամբ պետության վերաբերմունքը։

Քաղաքակիրթ աշխարհում այդ հիմքն ու այդ արժեքը մարդն է, որը ամենայնի նպատակն է, ու որին ծառայեցվում են բոլոր միջոցները։ Ռուսական աշխարհում, որում այսօր Հայաստանն է, մարդը միջոց է, որը ծառայեցվում է զանազան, որպես կանոն՝ պուտինածին նպատակներին։ Ահա այս հարցի շուրջ է, որ Հայաստանի ընդդիմադիրները կարող են համախմբվել։ Համախմբվել ոչ թե՝ լեզվի ճկունությամբ այս հարցից թռնելու, այլ՝ լեզվի պարզությամբ ու ուղիղությամբ այս հարցի մասին խոսելու միջոցով։ Խոսելու այն մասին, որ, եթե Հայաստանի քաղաքացիները ցանկանում են ապրել լավ երկրում ու իրենց երեխաներին թողնել ապրելու ու ոչ թե մաքառելու պետություն, ապա պետք է ձայն տան այն ուժերին, որոնք երկիրը կհանեն ճահճից ու խավարից կտեղափոխեն դեպի լույս։ Դա միակ քաղաքական պլատֆորմն է, որի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը կարող է հաջողության բերել։

Դա այն պլատֆորմն է, որի կայացման դեպքում արտազատվելու ու իշխանության հետ նույնացվելու են բոլոր այն պսեւդոընդդիմադիրները, ովքեր մի քանի նախարարի հայհոյելով ու մի քանի մարզպետի անվանարկելով՝ փորձում են ընդդիմադիր խաղալ՝ միեւնույն ժամանակ խաղալով ռուսական խաղը։ Կկարողանա՞ն մեր ընդդիմադիր ուժերը համախմբվել այդ պլատֆորմի շուրջ, Հայաստանում կլինեն իրապես արմատական ու իրապես հեղափոխական փոփոխություններ՝ առանց որեւէ մեկին արմատախիլ անելու ու որեւէ հեղափոխության։ Չե՞ն կարողանա, կամ կկարողանան կիսով չա՞փ, իշխանությունն է՛լ ավելի կամրապնդվի՝ ամրապնդելով ռուսական ամենայնը Հայաստանում։

Ընդ որում, իրավիճակն այսօր այնքան բարդ է, ու բարդ լինելով՝ այնքան պարզ, որ, եթե ընդդիմադիրի դերում հանդես եկող ուժերը չկարողանան միավորվել նշված պլատֆորմի շուրջ, ապա իրենց չմիավորմամբ ծառայելու են ռուսականության քաղաքականությանը։ Գիտակցվա՞ծ, թե՞ ոչ, վճարովի՞, թե՞ անվճար հիմունքներով՝ երկրորդական հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира