Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ես օնկոլոգ եմ, և ահա թե ինչ կանեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Lifer.com.ua կայքը գրում է, որ ԱՄՆ-ում հայտնի բժիշկ և գիտնական Մարկ Հայմանը գրել է, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե ձեզ մոտ քաղցկեղ են ախտորոշել։ «Մա՛րկ, ի՞նչ կանեիր, եթե քեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեր»,- օրերս ինձ այսպիսի հարց տվեց ընկերս։

Ցավոք սրտի, կյանքում քաղցկեղի հետ շատ հաճախ են բախվում. դա տեղի է ունեցել թե իմ ընտանիքի, թե հիվանդների հետ։ Խնդիրն այն է, որ ավանդական բժշկությունը մտածում է սխալ, հին կատեգորիաներով, երբ գործը հասնում է օնկոլոգիային։ Մենք հիանալիորեն սովորել ենք կտրել այն, այրել և նույնիսկ թունավորել քիմիաթերապիայի միջոցով, ճառագայթում ենք այն, «ռմբակոծում» թմրամիջոցներում, սակայն քաղցկեղի պատճառն այդպես էլ բուժման չի ենթարկվում։ Բարեբախտաբար, մենք այլընտրանք ունենք։ Դա «ֆունկցիոնալ բժշկական մոտեցումն է քաղցկեղին»։ Ֆունկցիոնալ բժշկությունը մասնագետներին և հիվանդներին հնարավորություն է տալիս միասին աշխատանք կատարել՝ հիվանդության պատճառներից արմատապես ազատվելու համար։ Դա ախտորոշման անձնական և նոր հիվանդությունների բուժման մոդել է։ Ամեն ինչ պարզ է՝ դուք գենետիկ անալիզի համար նմուշներ եք հանձնում, իսկ բժիշկները ձեզ ասում են, թե ինչ քրոնիկական հիվանդությունների նկատմամբ դուք հակում ունեք, և ինչ է անհրաժեշտ անել դրանից խուսափելու համար։ Այս ոլորտում մասնագետների մեծ մասը համաձայն է, որ քաղցկեղն առաջանում է օրգանիզմի էներգետիկ համակարգի անհավասարակշռության պատճառով։

Հիվանդությունը զարգանում է «աստիճանաբար»։ Այդ պատճառով էլ շատ մարդիկ ապրում են ուռուցքներով և նույնիսկ չեն էլ կասկածում։ Այլ կերպ ասած՝ քաղցկեղը սխալ ապրելակերպի արդյունք է։ Ի՞նչ անել։ Փոխել այն։ Մի կողմից՝ սա կարող է օնկոլոգիայի հրաշալի պրոֆիլակտիկա լինել։ Մյուս կողմից՝ որոշ հիվանդներ կարող են հույս ունենալ, որ նոր կենսակերպը կփոխի նրանց և կազատի ուռուցքից։ Հայտնի է, որ իմուն համակարգը որոշակի պայմաններում կարող է հայտնաբերել քաղցկեղային բջիջները և վերացնել դրանք։

Ահա այն 5 քայլերը, որոնք ես կձեռնարկեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր։

1. Ես կդադարեի շաքար օգտագործել։ Շաքարը սնուցում է քաղցկեղային բջիջները և նպաստում դրանց զարգացմանը։ Միջին ամերիկացին մեկ տարվա ընթացքում 69 կգ շաքար և 66 կգ ալյուր է ուտում։ Նույնը տեղի է ունենում մյուս երկրներում, որտեղ 1.7 մլրդ մարդ տառապում է ճարպակալմամբ։ Եթե ցանկանում եք կանխարգելել քաղցկեղի առաջացումը կամ այն վերահսկողության տակ վերցնել, դուք ստիպված եք հետևել դիետայի, որը նորմայի սահմաններում է պահպանում ինսուլինի մակարդակը։ Ստիպված եք օգտագործել բջջանյութով հարուստ, «իրական» մթերք և նվազագույնի հասցնել շաքարային մշակման ենթարկված մթերքի օգտագործումը։ Սա կարող է ձեզ համար դժվար լինել, դուք կտանջվեք, բայց դրա փոխարեն՝ սնունդից կզրկեք քաղցկեղային բջիջներին։

2. Սննդակարգից կհանեի բոլոր մթերքները, որոնք ինձ չեն համապատասխանում։ Ի՞նչ մթերքի մասին է խոսքը։ Սա յուրաքանչյուրի դեպքում անհատական է։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի էջերում հրապարակված մեծ հետազոտության շրջանակներում պարզվել էր, որ ամերիկացիների մոտ 35 տոկոսը տառապում է գլյուտենի նկատմամբ զգայունությունից։ Եթե այս մարդիկ ամեն օր հաց ուտեն, վաղ թե ուշ կմահանան քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից։ Սննդային ալերգիայի տարածված պատճառ է նաև կաթնամթերքը։ Եթե այդպիսի մարդիկ անընդհատ կաթ են խմում, իսկ վատ ինքնազգացողությունը կապում են սթրեսի կամ աշխատանքից հոգնածության հետ, վաղ թե ուշ բորբոքված աղիները կդառնան լուրջ խնդիրների պատճառ։ Լսեք ձեր օրգանիզմին։ Հրաժարվեք մթերքից, որը ձեզ դուր է գալիս, ձեզ չի համապատասխանում, դուք վատ եք զգում այն օգտագործելուց հետո։

3. Ես կանհանգստանայի իմ օրգանիզմում բորբոքային պրոցեսներով։Բորբոքումը դեպի բոլոր քրոնիկական հիվանդություններ տանող ուղիղ ճանապարհն է։ Այդ թվում՝ քաղցկեղի։ Սովորաբար դրանք սկսվում են այն ժամանակ, երբ օրգանիզմում զարգանում են աուտոիմուն հիվանդություններ կամ ալերգիաներ։ Եթե հոգնածություն կամ ճնշվածություն եք զգում, օգտագործեք սնունդ, որը հագեցած է օմեգա-3-ով։ Դրա լավագույն աղբյուրները ձուկը և կտավատի սերմերն են։ Դրանք օրգանիզմին օգնում են հաղթահարել բորբոքային պրոցեսները։

4. Հոգ կտանեի աղիների առողջության մասին։ Խոսքն այնքան էլ հաստ աղիի քաղցկեղի զարգացման մասին չէ։ Ներկայումս շատ գիտնականներ թեստավորում են հիպոթեզն այն մասին, որ քաղցկեղի պատճառ կարող են լինել հաստ աղու միկրոբները։ Այլ կերպ ասած՝ պատճառը կարող է թաքնված լինել բակտերիաների մեջ, որոնք ապրում են աղիներում։ Ի՞նչ անել։ Օգտագործեք շատ պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ և այլն։ Ձեզ անհրաժեշտ են նաև ֆիտոնուտրիետներ (անտառային հատապտուղներ), քրքում և ռեսվերատրոլ (պարունակում են գինին և խաղողը)։ Սա կօգնի դանդաղեցնել աղիների բորբոքային պրոցեսները։

5. Կազատվեի տոքսիններից։ Յուրաքանչյուր միջին նորածին ծնվում է պորտում գտնվող 287 քիմիկատներով։ Դրանց մի մասը թունավոր են։ Ինչի՞ մասին է խոսքը. մեզանից ոչ ոք չի կարող խուսափել տոքսինների վնասակար ազդեցությունից։ Սակայն հնարավոր է նվազեցնել դա։ Անհրաժեշտ է խուսափել պեստիցիդներից, ծանր մետաղներից։ Մի գնեք պլաստիկ շշերի մեջ լցված ըմպելիք, խուսափեք մեծ քաղաքների կենտրոնում զբոսանքից. կապարը, որը մթնոլորտ է արտանետվում, խցանումների մեջ բարձր է նորմայից։

Հիշեք։ Քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե գործադրեք անհրաժեշտ ջանքերը, հիվանդությունը մեծամասամաբ հնարավոր է հաղթահարել։ Ձեր խնդիրն է՝ հույս դնել ոչ միայն բժիշկների, այլև ինքներդ ձեզ վրա։ Արեք ամեն հնարավոր բան՝ շանսերը մեծացնելու համար։

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира