Ալլա Պուգաչովայի կերպարով կինը համերգի ժամանակ «հարձակվել» է Կիրկորովի վրա
ЛАЙФՖիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ հայտնվել է գրեթե նույն իրավիճակում, ինչ օրերս Նիկոլայ Բասկովը՝ Վիլնյուսում, որտեղ երկրպագուհին գրկել էր Բասկովի ոտքերը՝ գետին տապալելով կատարողին:
Հիմա էլ Տոլյատիում Կիրկորովի համերգի ժամանակ մի կին նետվել է նրա ուղղությամբ, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը:
Ըստ Life.ru-ի՝ 49-ամյա կինը անսպասելիորեն որոշել է մասնակցել Կիրկորովի համերգային համարներից մեկին: Երբ Կիրկորովը շքեղ հանդերձանքով դահլիճում քայլելով դեպի բեմ է շարժվել, «Ալլա Պուգաչովայի կերպարով» կինը բարձրացել է տեղից եւ հետեւել երգչին:
Սակայն այս անսպասելի քայլը խափանվել է. «Ալլա Բորիսովնան» կանգնել է Կիրկորովի երկար հագուստի փեշին: Զարմացած երգիչը շրջվել է, քաշել հագուստը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն կինը գետնին է հայտնվել:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



