Պակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար գնացքների բախման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանում առնվազն 17 մարդ Է զոհվել մարդատար երկու գնացքների բախման հետեւանքով, եւս ավելի քան 40 մարդ տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn թերթը՝ հղում անելով երկրի առողջապահության ներկայացուցիչներին:
Վթարը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ի առավոտյան երկրի հարավի Կարաչի քաղաքի մերձակա երկաթուղային կայարանի շրջանում: Բախման հետեւանքով ռելսերից դուրս Է ընկել առնվազն երկու վագոն:
Նշվում Է, որ բազմաթիվ ուղեւորներ գտնվում են փլվածքների տակ: Փրկարարները նրանց դուրս բերելու աշխատանքներ են իրականացնում: Երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



