Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հովիկ Աբրահամյանի առաջարկը չի ենթադրում անցում ռուբլու գոտու. տնտեսագետ

ЭКОНОМИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առևտուրը կատարել ռուբլով՝ հրաժարվելով դոլարից:

Past.am-ը զրուցել է տնտեսագետ Համլետ Թադևոսյանի հետ և ճշտել՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ առաջարկի ընդունումը: Տնտեսագետն ասաց, որ իր կարծիքը դրական է: «Մենք ունենք ռուբլի, որը կարող ենք օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ ապրանքաշրջանառություն մեջ: Հիմա մենք դոլար ենք գնում, դոլարը փոխանցում ենք և այնտեղից ապրանք բերում: Բայց Հայաստանը բալանսի խնդիր ունի: Մենք ներմուծող երկիր ենք, արտահանող երկիր չենք:

Մեր արտահանումը 1,3 մլրդ դոլար է, ներմուծումը՝ 4 մլրդ: Ամեն տարի մեր տնտեսությունը շոկ է ապրում, որովհետև 3 մլրդ դոլար դուրս է գալիս ներմուծման համար: Այս դեպքում, երբ մենք Ռուսաստանից ներմուծում ենք անում, մոտավորապես 30 տոկոսը՝ 1,5 մլրդ, փոխանցում ենք Ռուսաստան: Հենց այդքան գումար էլ գալիս է տրանսֆերտների տեսքով մեր երկիր: Եվ այդ ռուբլին կարող ենք մտցնել շրջանառության մեջ:

Իսկ այստեղ շաբաթական 800 մլն ռուբլի է գալիս Հայաստան, որից միայն 200 միլիոնն է պահանջված, այսինքն՝բանկը հենց այդքան է կարողանում վաճառել: Մնացած 550 մլն ռուբլին տանում է Ռուսաստանի բանկեր և դոլար գնում: Այդ առք ու վաճառքի մեջ նա ևս կորցնում է: Մենք կարող ենք այդ ռուբլին օգտագործել և դրանով իրականացնել ապրանքների գնումները, օրինակ՝ նավթը, գազը, պետական որոշ գնումներ և այլն»,- նշեց տնտեսագետը: Պարոն Թադևոսյանի խոսքով՝ Կենտրոնական բանկն այսօր չունի ռուբլու պահանջարկ, բայց, երբ պետական գնումները կատարվեն ռուբլով, կարող ենք սկսել ռուլբու վաճառք իրականացնել:

«Դա թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար շահավետ կլինի: Ռուսաստանի համար շահավետ կլինի, քանի որ կմեծանա ռուբլու պահանջարկը և Հայաստանի համար, քանի որ մեր ունեցած մեծ քանակությամբ ռուբլիները կօգտագործենք ապրանքների համար վճարելիս»,- կարծիք է հայտնում Թադևոսյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ամբողջ տեղեկատվությունը լավ չմատուցվեց, դրա համար էլ հասարակությունը մի փոքր սխալ հասկացավ դա: «Մարդիկ մտածեցին, թե էլ դոլար պետք չի, ռուբլու գոտի ենք մտնում: Նման բան չկա: Միայն ռազմավարական ապրանքների առևտրի մասին է խոսքը: Այդ ոլորտում շատ կարևոր ձեռքբերում է»,- ընդգծեց նա և հավելեց, որ եթե մենք ԵՏՄ-ի մեջ ենք, այդ միության անդամ երկրները պետք է ամեն բան անեն, որ տվյալ տարածքում կայունություն լինի և ցնցումներ չլինեն:

Համլետ Թադևոսյանի պնդմամբ՝ կայունություն ունենալու համար պետք լուծել այս խնդիրները:

«Տեսեք, բոլոր երկրներում մրցակցություն է գնում, օրինակ՝ռուբլին արժեզրկվում է և ղազախական տենգեն նույնպես արժեզրկում է, որ ղազախական ապրանքները կարողանան արտահանել ՌԴ և դրանք մրցունակ լինեն ռուսական շուկայում, նույնը Հայաստանի հետ է կատարվելու: Մի խոսքով՝ դրական եմ նայում: Իհարկե , հնարավոր են ինչ-որ ռիսկային պահեր, սակայն չկա նման գործարք, պայմանավորվածություն, որ ռիսկեր չպարունակի: Այս դեպքում շահն ավելի է»,- շեշտում է տնտեսագետը:

Լևոն Փանոսյան

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении