«Դոմինո»-ի ռեժիսորը` սիթքոմի դերասանական կազմի շուրջ քննադատությունների մասին
ЛАЙФLife.panorama.am-ը ը գրում է.
«Արմենիա TV»-ի «Դոմինո» սիթքոմն արդեն երեք եթերաշրջան է, ինչ ներկայանում է հեռուստադիտողին: Սիրված սիթքոմի նոր` երրորդ եթերաշրջանի դերասանական կազմի մասին Life.panorama.am-ը բազմիցս է պատմել, սակայն երեկ մամուլում նյութ է տարածվել, ըստ որի «Դոմինո»-ի երրորդ եթերաշրջանում դերասանների անիմաստ կուտակում է.
«Դոմինոյի հարգելի ղեկավարներ, մի հարց՝ էդքան մարդուն բերել են ստե, որ ի՞նչ անեք, անկեղծ եմ ասում, ոչ մեկի դերակատարումը չի երևում ու իրանց տեղը դաժե կարար գովազդային վահանակ լիներ»,- ասվում է գրառման մեջ:
Թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք սիթքոմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Ծանոթ չեմ այդ նյութին, այս պահին էլ նկարահանումների ենք ու ժամանակ չունեմ դա կարդալու: Չգիտեմ` ինչ իմաստով ու ինչ նպատակով է հեղինակը նման բաներ գրել, եւ առհասարակ` այդ նութն ինչ ենթատեքստեր է իր մեջ պարունակում, ուստի այս պահին մեկնաբանություն չեմ տա»:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



