ԱԻՆ-ը հոկտեմբերին և նոյեմբերին ձյան արգելափակումից դուրս է բերել 687 մեքենա
ОБЩЕСТВОՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով 2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



