Այս ձմռան թոփ 10 լավագույն և նորաձև եղունգների երանգները (Ֆոտոշարք)
ЛАЙФՇուտով ձմեռ է, եւ անհրաժեշտ է դրան պատրաստվել նաեւ եղունգների երանգները համալրելով եւ թարմացնելով: Ուստի Past.am-ը ներկայացնում է այս ձմռան թոփ 10 լավագույն և նորաձ եղունգների երանգները:
Մուգ կարմիր (բորդո)
Եղունգների համար ամենագրավիչ գույնն է համարվում: Այն գերժամանակակից կլինի հատկապես այս ձմռանը:
Առկայծող եղունգներ
Եղունգների այս ձևը նույնպես գերժամանակակից կլինի այս ձմռանը, հատկապես հարսանեկան արարողությունների, ժամադրությունների և երեկույթների համար:
Կեսգիշերյան կապույտ
Կապույտի բոլոր երանգները միշտ նորաձև են համարվել: Այս ձմռանը կապույտը ամենաթրենդայինը կլինի:
Թեթև գույներ
Ձմռանը գեղեցիկ են նաև թեթև երանգները, քանի որ դրանք միշտ նուրբ և գեղեցիկ են նայվում:
Մոխրագույն
Մոխրագույնը նույնպես ամենագրավիչ գույներից մեկն է համարվում: Մոխրագույնի բոլոր երանգները այս ձմռանը նույնպես թրենդային են:
Գունատ գույներ
Գունատ գույները փափուկ տեսք են տալիս ձեռքերին, իսկ ձմռանը բոլոր կանայք ցանկանում են նուրբ տեսք ունենալ:
Մուգ մանուշակագույն
Այս ձմռանը մուգ մանուշակագույնն իր բոլոր երանգներով ժամանակակից կլինի ոչ միայն եղունգների համար, այլ նաև՝ հագուստի:
Մետալիկ գույներ
Այս մետաղական ստվերաներկերը գերժամանակակից են այ ձմռան համար: Այն կարող եք օգտագործել տարբեր եղանակներով՝ արդյունքում ստանալով փայլուն երանգներ:
Մուգ կանաչ
Այս ձմռանը մուգ կանաչը ստվերում կթողնի բոլոր գույներին:
Սևի երանգներ
Այն ունիվերսալ գույն է: Սև գույնն իր բոլոր երանգներով ժամանակակից է տարվա բոլոր եղանակներին: