Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սիրված ու գնահատված կին լինելու դեպքում կլինես նա սիրված մամա, կհաջողես կարիերայիում ու կունենաս երջանկություն. Մերի Ներսիսյան

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

«Արդեն 30 եմ, բայց պատկերացրեք, որ ցավոտ չի». Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն երեկ այս մեկնաբանությամբ է մեկնարկել ծննդյան 30-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով ու ջերմ բարեմաղթանքներ հղելով հաղորդավարուհուն, նրա հետ խոսել է տարիքային առանձնահատկության ու նոր տասնամյակում սպասվող անելիքների մասին:

«Կարծում եմ` բոլորիս համար էլ առաջին մեծ համարվող տարեթիվը 30-նն է ու երեւի դրանից ելնելով էլ միշտ վախով ենք սպասում 30-ին. հենց այդ գիտակցմամբ, նաեւ զգացմունքային ու կատակային ֆոնի վրա նման գրառում արեցի ֆեյսբուքյան էջում, բայց պետք է փաստեմ, որ իսկապես 30-ը ոչինչ չի փոխում, նույն մարդն ես ու կարեւորը ներքին տարիքդ եւ հոգեվիճակդ է: Եթե ներսում երիտասարդ ես, թեթեւ, դրական, ոչ մի տարիք քեզ փոխել չի կարողանա»,- ժպիտով նշեց Մերին:

30 տարեկանում Մերին ոչ միայն մեծ հաջողություններ է գրանցել աշխատանքում, այլեւ կյանքի համար ամենակարեւոր ընտրությունն է կայացրել ու երկու երեխա ունեցել: Հարցին, թե ի՞նչ է ցանկանում երրորդ տասնամյակում իրականացնել, օրվա հերոսուհին առանձնացրեց.

«Կարծում եմ` մարդիկ 40-ից հետո են երեխաների հաջողություններով կյանքը վայելում, իսկ 30-ի սահմաններում դեռեւս իրենք իրենց համար են ապրում: Շատ կցանկանամ, որ առաջիկա տասը տարին ամուսնուս հետ հնարավորինս շատ ճանապարհորդենք, կցանկանամ լրացնել ամենն, ինչ չեմ հասցրել անել նախորդ տասնամյակում: Ուզում եմ 30-ում ավելի նոր գաղափարներ ու ծրագրեր իրականացնել: 30-ում յուրաքանչյուր հարցի ուրիշ կերպ ես վերաբերվում` ավելի ես արժեւորում ունեցածդ, առանձնացնում գերկարեւոր արժեքները. ուզում եմ ավելի ակտիվորեն զբաղվել հասարակական գործունեությամբ, որպեսզի ոչինչ իմ կողմից անտարբերության չմատնվի, պետք է ամեն բան անեմ` մարդկանց օգնելու համար»:

Մերին, ով վերջերս կրկին դուստր ունեցավ, պատրաստվում է նորից մայրանալ.

«Երեխաներ ունենալը տարիքի հետ չեմ կապում, այդ երեւույթը տարիք չի ճանաչում, բայց անպայման մոտ ապագայում նախատեսում եմ երրրորդ երեխայի ծնունդը, քանի որ ես ու Գոռը դա շատ ենք ուզում», - նշեց նա:

Մեզ հետ զրույցում Մերի Ներսիսյանը նկատեց, որ երազանքերը երբեք չեն փոխվում, դրանք միշտ նույն բովանդակությունն ունեն.

«Ես ինձ ինչ հիշում եմ` ծննդյանս տորթի մոմերը փչելիս նույն երազանքն եմ պահել, որ մտերիմներս առողջ լինեն: Այսօր էլ նույն երազանքն եմ մտապահելու, քանի որ ուղղակի կամաչեմ Աստծուն նյութական հարցերի մասին խնդրել: Ի տարբերություն երազանքների` նպատակներս հաճախ են փոխվում, բայց դրանց մասին անգամ ինքս ինձ հետ չեմ խոսում, պարզապես ենթագիտակցական մակարդակում մտածում եմ ու քայլ առ քայլ հասնում դրանց»,- հավելեց նա:

Իսկ վերջում Մերին շեշտեց` կյանքի ամենամեծ ձեռքբերումը ամուսինն է.

«Կնոջ կյանքում ամենակարեւորը ճիշտ ընտրությունն է. Ձեռքբերումս հենց իմ ընտրությունն է` ամուսինս, ընդ որում, չեմ նշի երեխաներիս, քանի որ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում մնացյալ ամեն բան փողկապակցված օղակների նման հարթ կատարվում են: Սիրված ու գնահատված կին լինելու դեպքում կլինես նաեւ սիրված մամա, կհաջողես կարիերայիում ու կունենաս ամենակարեւորը` երջանկություն»,- ավարտեց հոբելյարը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянИзраиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение