Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները
ОБЩЕСТВО2016-2017 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն մի քանի օր է՝ նորերով են փոխարինվում տարվա ընթացքում մուտքերում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են հարկաբաժինների ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը: Ըստ անհրաժեշտության՝ մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:
Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



