Սուրճը քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնում է (քանի դեռ այն տաք չեք խմում)
ЛАЙФՇատ տաք ըմպելիքները կարող են հանգեցնել քաղցկեղի, ինչպես նաև շատ տաք սուրճը, հաղորդում է ԱՀԿ-ն:
Ուռուցքի հետազոտության միջազգային կոմիտեն ուսումնասիրության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ խմիչքները սպառվում են 65°C-ից բարձր պայմաններում՝ բարձրացնելով քաղցկեղի հնարավոր առաջացման վտանգը:
Հետազոտողները Հարավային Ամերիկայում պարզեցին տաք սուրճ խմելու հետևանքով ուռուցքի առաջացման պատճառները:
Դեռևս 1991 թվականին տաք սուրճը դասակարգվել է այն խմիչքների շարքին, որոնց տաք օգտագործումը կարող է ուռուցք առաջացնել: Այնուամենայնիվ, տաք սուրճն այնքան ռիսկային չի համարվում քաղցկեղի առաջացման համար, որքան ալկոհոլն ու ծխախոտը:
Գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ շատ տաք սուրճը կարող է խթանել ստամոքսի քաղցկեղի առաջացումը, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս սուրճը պատրաստելուց հինգ րոպե հետո խմել:
Այս ամենից զատ, սուրճն ունի մի շարք օգտակար հատկություններ: Գիտնականները ապացուցել են, որ կոֆեինն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը, արագացնում նյութափոխանակությունը, կրկնակի ուժեղացնում հիշողությունը, աշխատունակությունը եւ ռեակցիան: Սուրճն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը' չառաջացնելով ո՛չ հիպերտոնիա, ո՛չ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի գործառույթների վրա՝ ավելացնելով շնչառական շարժումների արագությունը: Օրգանիզմը, ընդունելով իրեն անհրաժեշտ կոֆեինը, վերջում այն դուրս է մղում օրգանիզմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



