Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր առաջին թիրախն աշխատող մարդուն օգնելն է. ՀՀ վարչապետ

ПОЛИТИКА

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խն դիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

Այնուհետև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող  ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը: Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում: Իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում  մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ: Նշվել է նաև, որ մարզպետարանին կից գործելու են հանրային և երիտասարդական խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը՝ ներկայացնել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկություններ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում առկա խնդիրներին:  Վարչապետ Կարապետյանը, հատկանշելով կրթության ոլորտի կարևորությունը, շեշտել է, որ կրթական համակարգը պետության համար առաջնային է և մեր վաղվա երկիրը պետք է լինի գրագետ մարդու երկիր: Կառավարության ղեկավարը կարևորել է խնդիրների ախտորոշումը և ավելացրել. «Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»:   

Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը,  փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսօր Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձևավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը, ներկայացնել տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, և հաշվի առնելով դրանց արդյունավետությունը՝ պետությունն առաջնային կերպով օժանդակություն է ցուցաբերելու տվյալ ծրագրերի իրականացմանը: «Եթե դուք չեք պատկերացնում ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձևավորի»,- շեշտել է վարչապետը:     

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира