Մեսին կշարունակի ելույթն Արգենտինայի հավաքականում
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերքել է լուրերը, թե իր հասցեին քննադատության պատճառով կարող է ավարտել կարիերան Արգենտինայի հավաքականում:
«Քանի դեռ Խերարդո Մարտինոն կտեսնի ինձ ազգային թիմում, ես կշարունակեմ ելույթս: Մեր ապրած հիասթափությունները չեն կարող ազդել դրա վրա: Ամերիկայի Գավաթում անհաջողությունը մեծ հիասթափություն էր մեզ համար, քանի որ վստահ էինք չեմպիոնությանը: Դրանից հետո մեզ շատ քննադատեցին, սակայն մեր արածն արժեքավոր էր: 2 տարում մենք մասնակցել ենք աշխարհի առաջնության եւ Ամերիկայի Գավաթի եզրափակիչներին: Ցավոք, տիտղոս նվաճել չի հաջողվել»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:
Հիշեցնենք, որ 28-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում անցկացրել է 105 խաղ՝ խփելով 49 գոլ: Նա ազգային թիմի ավագն է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



