Արամեն եւ Սիլվա Հակոբյանը Խիմկիում իրենց համերգը նվիրել են Միհրան Հարությունյանին
ФОТОԱրդեն մոտ մեկ ամիս է հայկական շոու-բիզնեսի ամենասիրված արտիստներից Արամեն եւ Սիլվա Հակոբյանը համերգային շրջագայությունների են մեկնել Ռուսաստան եւ Ուկրաինա։ Նրանց համերգները գրեթե ամենուր անցնում են լի դահլիճներով եւ բարձր տրամադրությամբ։
Սակայն Խիմկիում համերգ Սիլվայի եւ Արամեի համար յուրահատուկ էր, քանզի ներկա էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը։
«Մեր հպարտություն, շնորհակալություն մասնակցելու համար»,- ըմբշամարտիկի հետ լուսանկարը մեկնաբանել է Արամեն։
Իսկ Սիլվա Հակոբյանն իր «Սասնա պար» երգի կատարման ժամանակ բեմ է հրավիրել սիրված ըմբշամարտիկին.
«Այսօրվա մեր համերգը ես ու Արամեն նվիրել էինք մեր հայ ազգի չեմպիոն Միհրան Հարությունյանին, ով իր ներկայությամբ պատվել էր մեզ։ Շնորհակալ ենք քեզ ու ձեզ սիրելի հայե՜ր»,- Instagram-ում գրել է Սիլվան։
Տեսանյութը՝ այստեղ
Աղբյուրը՝ NEWS.am STYLE