Թուրքիայում ԵՄ հիմնարար արժեքները ոտնատակ են արվում. Գերմանիայի արդարադատության նախարար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
«Թուրքիայում Եվրամիության հիմնարար արժեքները ոտնատակ են արվում»,- նշել է Մաասը: Նա ընդգծել է, որ թուրքական պետությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար են ազդելու Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա:
Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը` նախարարը փաստել է, որ դա կդառնա ԵՄ հետ բանակցային գործընթացի վերջը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



