Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքական տեքստ, իրավունք և ազատություն

АНАЛИТИКА

2000-ականներից Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում գերիշխող դեր կատարող քոչարյանական մամլիչը, ապա և սարգսյանական «խոսքի ազատությունը» գրեթե զերոյի հավասարեցրեցին պրակտիկ քաղաքական գործունեությունը: Ընդ որում շեշտենք, որ սա վերաբերվում է և «իշխանությանը»՝ իր կուսակցությունով հանդերձ, և ընդդիմությանը:Արդյունքում քաղաքականությունը, որն իր բնույթով պետք է լիներ պրակտիկ գործունեություն, մնաց հռետորաբանության շրջանակներում: Հենց սրա վրա էլ կցանկանայինք կանգ առնել:

Քաղաքական տեքստ.  Ներկայումս, եթե մենք բովանդակային մակարդակում վերլուծենք կամ համեմատենք հայաստանյան «իշխանական» և մնացած գրեթե բոլոր ճամբարներից հնչող խոսքը, հայտարարությունները, կոչերը կամ կարգախոսները, ապա գրեթե անհնար կլինի որակական և սկզբունքային որևէ տարբերություն գտնել:

Այստեղ արդեն բացարձակ նշանակություն չունի այն փաստը, որ Առաքել Մովսիսյանը կամ Սեյրան Սարոյանը ավելի գռեհիկ խոսք ունեն, քան ոչ իշխանական ճամբարի որևէ այլ քաղաքական գործիչ, որն ավելի բարձր կրթական ցենզ ունի, քանի որ չորրորդային նշանակության այն փաստը, թե քաղաքական խոսքում հնչում է , ուղղակի, թե անուղղակի հայհոյանք: Նշվածի հետևանքով բովանդակային և անգամ ոճային առումով իշխանական և ոչ իշխանական տեքստերը գտնվում են լիովին նույն հարթության մեջ:

Արդյունքնում հայաստանյան ընդդիմադիր, կիսաընդդիմադիր և կեղծընդդիմադիր ցանկացած ելույթ կառուցված է համապատասխան այն պայմաններին, որոնք թելադրված են վարչակարգի կողմից:

Այս իրավիճակը, պետք է կարծել, որ ձեռնտու է խաղացող բոլոր կողմերին, քանի որ քաղաքական դաշտում բոլոր խաղացողները մնում են վարչակարգի համար կանխատեսելիության սահմաններում, այն է՝ «իշխանություններն» անգամ բառային մակարդակով գիտեն, ինչպիսի տեքստ սպասել իրենց «ընդդիմադիրներից», իսկ «ընդդիմադիրները» ազատված են պրակտիկ գործողություններից և առանց ջանք թափելու՝ կարող են սահմանափակվել բովանդակային առումով «իշխանական» տեքստից ոչնչով չտարբերվող հռետորաբանությամբ:

Թերևս նշված կանխատեսելի քաղաքական տեքստի սահմաններից դուրս եկած հատուկենտ բացառություններից էր Շանթ Հարությունյանը, ով ներկայումս ձերբակալված է կարմիր թելերով կարված քրեական գործով և ում գործողությունները քննադատության արժանացան գրեթե բոլոր ճամբարներից: Ընդ որում, առաջ ընկնելով քննադատներից, շեշտենք, որ խոսքը չի գնում Շանթ Հարությունյանի բառապաշարի մասին:

Իրավունքը քաղաքական խոսքում . Վերոնշյալ հասարական-քաղաքական տեքստերում վերջին շրջանում չափից ավելի շատ սկսեցին շրջանառվել բազմապիսի իրավունքների և ազատությունների մասին բարձրագոչ հայտարարությունները: Ընդ որում նշենք, որ ազատությունների և իրավունքների ջատագովները հենց իրենք են հաճախ անհանդուրժողականություն ցուցաբերում ցանկացած այլ կարծիքի նկատմամբ:

Իհարկե, մարդու և քաղաքացու համապարփակ իրավունքների առկայությունն ու պաշտպանվածությունն այն հենասյուներն են, որոնց վրա կառուցված է ցանկացած իրավական, սոցիալական պետություն, սակայն հայաստանյան իրականության մեջ վերջիններս հաճախ վերածվում են շահարկման առարկաների: Վերոնշյալ իրավունքներն ու ազատությունները շրջանառության մեջ են դրվում մի քանի հիմնական խմբերի կողմից.

1. Հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրավամբ և առանց ենթատեքստային նպատակների, զբաղված են հայաստանյան իրականության մեջ առկա խոցելի խմբերի իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ։

2. Գործիչներ, որոնց համար իրավունքների և ազատությունների ոլորտը ընդամենը սեփական հռետորաբանությունը և պոպուլիզմը հարստացնող գործիք է։

3. Անհատներ կամ խմբեր, որոնք զբաղված են նշված ոլորտներով զուտ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Միաժամանակ պետք է նշել, որ վերջին խմբի առկայությունը վարչախումբը հիմնականում օգտագործում է իր ընտրությամբ այս կամ այն կազմակերպությանը «գրանտակերության» մեջ մեղադրելու համար, ինչը նույնպես, կարծում ենք լուրջ չէ և հաճախ արդարացված չէ:

Վերջապես եզրափակելով, նշենք՝ իրավունքների և ազատությունների ընտրովի կիրառման արդյունքում վերջիններս դադարում են արժեք լինելուց, քանի որ, եթե մենք ընդունում և պաշտպանում ենք ցանկացած վարչակարգին ուղղված ցանկացած քննադատության ազատությունն ու իրավունքը, ապա, որքան էլ տհաճ լինի, պետք ընդունենք նաև ցանկացած, ասենք հանրապետականի հանրապետական լինելու իրավունքը, այլապես կկորչի այն որակական սահմանը, որը պետք է լինի վարչակարգ ներկայացուցչի և վերջինիս քննադատի միջև: Իսկ նշված սահմանի կորստից հետո, այսօրվա քննադատը վաղը կձևավորի այսօրվա վարչակարգից ոչնչով չտարբերվող «նոր» վարչակարգ:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира