Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը պատրաստվում են ամուսնանալ (ֆոտո)
ФОТОԻրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին մոտ աղբյուրները հայտնում են, որ սիրահարները պատրաստ են լուրջ քայլի և արդեն սկսել են պատրաստվել հարսանիքի։ «Նրանք շատ երջանիկ են միասին և քննարկում են ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու պլանները», -ասել է աղբյուրը։
Ըստ լուրերի, զույգը արդեն պլանավորել է ձմեռային արձակուրդների ժամանակ մեկնել որևէ էկզոտիկ երկիր։ Նրանց կընկերակցեն մոտ ընկերները և հարազատները։ Ենթադրվում է, որ աստղային զույգի հարսանիքը կարող է լինել հենց այդ ժամանակ։ Նրանք դեռ չեն հայտնում հարսանիքի օրը, քանի որ ամեն ինչ կախված է Բրեդլի Կուպերի հագեցած գրաֆիկից։ Նա աշխատում է «Աստղի ծնունդը» պրոյեկտի վրա որպես ռեժիսոր։ Շեյքը նույնպես շրջում է ողջ աշխարհով և մասնակցում ցուցադրությունների։ Բացի իր հիմնական գործունեությունից Շեյքը զբաղվում է նաև բարեգործությամբ, ակտիվորեն միջոցներ է հավաքում հիվանդ երեխաների բուժման համար։
Իրինայի համար Բրեդլիի հետ ամուսնությունը կլինի առաջինը։ Մինչ դա նա 5 տարի հանդիպում էր Քրիշտիանու Ռոնալդուի հետ։ Շեյքի և Կուպերի հարաբերությունները սկսել են 2015 թվականից։