Ереван, 08.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դելո. «Հիմա տիեզերքից շատ եմ սիրում կնոջս»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, մոտ 3 տարի է, ինչ ԱՄՆ-ում է։ Այս ընթացքում նրա ընտանիքում մեծ փոփոխություն է եղել՝ որդի է ունեցել։ BlogNews-ի հետ զրույցում դերասանը պատմել է ընտանեկան կյանքի, որդու ծննդից հետո փոփոխությունների և կնոջ հետ հարաբերությունների մասին։

- Դելո, ի՞նչ է փոխվել տղայիդ ծննդից հետո։

- Հայր դառնալն ինձ ուրիշ մարդ է դարձրել։ Ես հիմա ունեմ կյանքիս ամենակարևոր նվերն Աստծո կողմից, որին շատ եմ սպասել։ Նույնիսկ չեմ կարող նկարագրել՝ ինչ եմ զգում։

- Երեխայի խնամքի հարցում օգնու՞մ ես կնոջդ։

- Իհարկե։ Միշտ եմ օգնում։ Ես այն տղամարդկանցից չեմ, որոնք կնոջը երեխայի հետ մենակ են թողնում ու գնում իրենց էգոն բավարարելու։ Ընտանիքում բոլորը պետք է ունենան իրենց դերը և ճիշտ կատարեն այն, որպեսզի ընտանիքը լինի ներդաշնակ և ուրախ։

- Երեխան յուրաքանչյուր ընտանիք ավելի լիարժեք է դարձնում։ Ընտանիքումնոր մարդու ներկայությունը փոխե՞լ է քո և կնոջդ հարաբերությունները։

- Իհարկե փոխել է։ Ավելի ենք կապվել և միասնական դարձել։ Մինչև երեխայի ծնունդը մենք պատասխանատու էինք մեկս մյուսի սիրո կամ հարգանքի նկատմամբ։ Հիմա ունենք մեր սիրո պտուղը, երկուսս էլ հասկանում ենք, թե Աստված մեզ ինչ հրեշտակ է ուղարկել։ Պետք է ճիշտ մեծացնենք իրեն։

- Երազու՞մ էիր տղա ունենալու մասինթե՞ քեզ համար երեխայի սեռը կարևորչէր։

- Անկեղծ ասած՝ կարևոր չէր, Աստված ինչպես կամենար։ Հոգուս խորքում ես ուզում էի, որ լույս աշխարհ գար կյանքիս ամենակարևոր ընկերը՝ իմ Նարեկ Քրիստոն։ Կրկին շնորհակալություն Աստծուն և կնոջս՝ Ռուզանին, որին աշխարհի չափ սիրում եմ։ Հիմա արդեն տիեզերքից շատ եմ սիրում Ռուզանին, որովհետև այդ ցավերը, որ ինքն է տարել, որպեսզի տղաս առողջ լույս աշխարհ գա, անգնահատելի է։ Շնորհակալ եմ իրեն իմ կյանքով։

- Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են կարևոր սկզբունքներըորառաջնորդելու են քեզ ու Ռուզանին։

- Ամենակարևորը՝ երեխան պետք է հավատք ունենա Աստծո նկատմամբ։ Իր ծնողներին, ինքն իրեն հավատա, սուտ չխոսի։ Ես ամեն ինչ կներեմ՝ բացի ստից։ Քանի որ ես բարի մարդ եմ, ինքն էլ բարի կլինի։) Ամենակարևորը մարդու մեջ, որ Աստծուն հաճելի է, մեծին հարգելն է։ Մնացածը ժամանակի ընթացքում կլինի։

- Դու և կինդ բոլոր հարցերում համակարծի՞ք եք։

- Բոլոր հարցերում դժվար է համակարծիք լինել։ Այդպես շատ անհետաքրքիր կլինի։ Ամեն դեպքում պետք է գալ ընդհանուր հայտարարի։ Եթե սեր կա, կարելի է երկկողմանի հարգել միմյանց կարծիքը։ Ես բռի ու չոբան տղամարդ չեմ։)

- Փոքրիկդ մեծանալու է ամերիկյան միջավայրում։ Որո՞նք են դրաառավելություններն ու թերությունները։

- Իմ տղան կոնկրետ ամերիկյան միջավայրում չի մեծանալու։ Նա Հայաստանում ունի տատիկ, պապիկ, հորեղբայր, եղբայրներ ու քույրիկ։ Երբ նա մի քիչ մեծանա, Աստծո կամքով, կգանք Հայաստան։ Ես արտիստի կյանքով եմ ապրում։ Միշտ ասել եմ, որ իմ տունը Հայաստանն է, ուղղակի շրջագայում եմ։

Որդիս մեծանալու է լավ, բարի ու դրական մարդկանց մեջ, կապ չունի՝ այստեղ, թե այդտեղ։ Շատ դրական և բացասական բաներ կան թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում։ Չեմ ուզում թվարկել, միայն կասեմ, որ բացասականն այստեղ ավելի շատ է, քան այդտեղ։

- Ամեն դեպքում շրջագայությունդ այս անգամ ավելի երկար տևեց։ Ի՞նչն է քեզ պահում ԱՄՆ-ում։

- Թղթաբանության հետ կապված որոշ հարցեր կան։ Պետք է ապրելու իրավունքս օրինականացնեմ։

- Շատ դերասաններ, որոնք թվում է՝ շատ հաջողակ են, ֆինանսապես ու որակապես իրենց բավարարված չեն զգում Հայաստանում։ Այստեղ ռեալիզացված չէի՞ր քո մասնագիտության մեջ։

- Ես իմ մասնագիտության մեջ ռեալիզացված եմ 12 տարեկանից։ Այդ տարիքից Հայաստանում սկսել եմ գումար աշխատել իմ մասնագիտությամբ։ Ես ինձ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, ամեն կերպ միշտ բավարարված եմ զգացել իմ հայրենիքում։ Ես արյունով արտիստ եմ, Աստված ինձ տվել է շնորհք, որ դրանով ապրեմ։ Դա ինձ համար գործ չէ, ես չեմ աշխատում որպես դերասան, ես ապրում եմ իմ կյանքը, որի համար ամեն րոպեն սիրում եմ, ինչքան էլ դժվարություններ լինեն։

- Կմանրամասնե՞ս՝ ինչ դժվարությունների մասին է խոսքը։

- Կյանքը տրված է փորձությունների համար, որպեսզի հաղթահարես դրանք։ Ես էլ իմ փորձություններն անցա, պատվով հաղթահարեցի, և Աստված ինձ որդի կամեցավ, որը նոր լույս, նաև՝ նոր փորձություն է։ Ես միշտ պատրաստ եմ փորձություններին։ Առանց դրա կյանքն անհետաքրքիր է։

Դժվար է, երբ գալիս ես նոր երկիր, նոր աշխարհ է, նոր մտածելակերպ, նոր մարդիկ։ Պետք է ժամանակ անցնի, որ հասկանաս՝ ուր ես ընկել և ինչ միսիա ունես։ Ամեն մարդ այս կյանքում ինչ-որ միսիա ունի։ Եթե Աստված ինձ բերել է այս մեծ երկիր, ուրեմն՝ իմացեք՝ հաստատ մեծ միսիա ունեմ։ Ես անում եմ այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում՝ ծիծաղ պարգևել մարդկանց և երկարացնել իրենց կյանքը, թեկուզ ես տխուր լինեմ։ Այ դա է դժվարությունը։

- ԱՄՆ-ում շատ դերասաններ մասնագիտական գործունեություն չեն ծավալում։ Այդտեղ այլ աշխատանքով զբաղվե՞լ ես։

- Հունվարին կլինի 3 տարի, ինչ այստեղ եմ։ Աշխատում եմ իմ մասնագիտությամբ։ Շատ մարդիկ կարող է չիմանան, բայց ես պրոդյուսերական գործով եմ զբաղվում։ Տարբեր գովազդային հոլովակներ եմ նկարահանել այստեղի բիզնեսների համար։ Արդեն 5 հոլովակ եմ նկարել։ 2 ներկայացման մեջ եմ խաղացել և այսօր աշխատում եմ բոլորովին նոր նախագծի մասին, որի փակագծերն առայժմ չեմ բացի։ Առաջ Աստված։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа