Թուրքիայի վարչապետը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը երկար տարիների հատկացրել է իրեն տրամադրվող պետական միջոցները ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև մեղադրել կուսակցությանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։
Ընդհանուր առմամբ այդ կուսակցությունից խորհրդարանում կա 59 պատգամավոր, որից 12-ը ձերբակալվել են ուրբաթ։ Նրանց թվում են կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուկսեկդաղը և Սելահեթթին Դեմիրթաշը։ Նման քայլը բացատրվում է նրանով, որ նրանք չեն ներկայացել դատախազություն՝ ցուցմունք տալու համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



