Ջոն Քերին ընտրությունների օրը կանցկացնի Անտարկտիդայում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կդառնա Պետդեպի առաջին ղեկավարը, ով պաշտոնավարման ընթացքում կայցելի Անտարկտիդա։ Նրա ուղևորությունը նշանակված է նոյեմբերի 7-10-ը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Ջոն Կիրբին լրագրողների հետ զրույցում հերքել է, թե Քերին հատուկ է հեռանում երկրից՝ բացատրելով այցելության ժամանակն այնտեղ տիրող բարենպաստ եղանակային պայմաններով։
Կիրբին հայտնել է, որ իր ղեկավարը քվեարկել է վաղաժամ։
Պետդեպի կոմյունիկեի համաձայն՝ Քերին կայցելի ինչպես սառցե մայրցամաքում ԱՄՆ խոշորագույն հետազոտական կայան՝ ափամերձ Մակ-Մերդո, այնպես էլ հնագույն ներմայրցամաքային անտարկտիկական Ամունդսեն-Սկոտ բազա։
Անցած շաբաթ 24 երկրներ հավանություն են տվել ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի նախագծին՝ ստեղծելու աշխարհում խոշորագույն ծովային արգելոցային գոտին Ռոսսա ծովում։
Սպիտակ տանը հույս ունեն, որ մեկ տարի առաջ կլիմայի հարցով Փարիզի համաժողովին մասնակցած պետքարտուղարին կհաջողվի ուշադրություն հրավիրել սառցադաշտերի հալոցքի և օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



