Իտալիայում առնվազն երկու մարդ է զոհվել փոթորկի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայում առնվազն երկու մարդ Է զոհվել նոյեմբերի 6-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով, որն ուղեկցվել Է պտտահողմով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RAI News-ին:
Լադիսպոլիում հնդկական ծագմամբ 47-ամյա բնակիչը զոհվել Է, երբ նրա վրա են ընկել քամու բարձրացրած բեկորները: Չեզանոյում 74-ամյա պաշտոնաթող բանակային սպան հայտնվել Է տապալված ծառի տակ:
Եվս շուրջ 10 մարդ վնասվածքներ Է ստացել: Ափին եւ քաղաքներում քանդվել են կառույցներ, տապալվել են ծառեր եւ լապտերասյուներ: Որոշ ժամանակ կանգ Է առել գնացքների երթեւեկությունը:
Իտալիայում մոլեգնել են անձրեւներ, ամպրոպներ, ուժեղ քամիներ, կտրուկ իջել Է օդի ջերմաստիճանը: Առանձնապես ծանր իրադրություն Է ստեղծվել կենտրոնական, այդ թվում՝ երկրաշարժից տուժած շրջաններում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



