Իզմիրի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել
МЕЖДУНАРОДНОЕԻզմիրի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում նոյեմբերի 7-ին ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել Իզմիրի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 15 կասկածյալ, ովքեր օգտագործել են ByLock հավելվածը: Քաղաքապետարանի ևս 7 աշխատակից որոնման մեջ է:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն ավելի վաղ վերծանել էր ByLockհավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքականհետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



