Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը
СПОРТԼևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Արոնյանը գլխավորում է իտալական «Պադովա» ակումբը: Թիմում ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Էթիեն Բաքրոն, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Ալբերտ Դավիդը, Դանիելե Վոկատուրոն և Դանիիլ Դվիրնին:
«Պադովան» իր շախմատիստների միջին վարկանիշով (2718) 3-րդն է ռուսական «Սիբիրից (2745) և մակեդոնական «Ալկալոիդից» (2732) հետո:
Լիլիթ Մկրտչյանը մեդալների համար կպայքարի ռուսական «Յուգրա» թիմի կազմում՝ հանդես գալով 3-րդ խաղատախտակի վրա: Նրա թիմակիցները կլինեն Աննա Ուշենինան, Նատալյա Պոգոնինան, Մարինա Նեչաևան ու Բաիրա Կովանովան:
«Յուգրան» իր միջին վարկանիշով (2451) նույնպես 3-րդն է Մոնտե Կառլոյի թիմից (2547) և Բաթումի ՆՈՆԱ-ից (2454) հետո:
Երեկ տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Արոնյանի «Պադովա» ակումբը 5.5-0.5 հաշվով առավելության հասավ «Էն Պասանտ» ակումբի նկատմամբ: Թիմի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը առաջին տուրին չէին մասնակցում:
Լիլիթ Մկրտչյանի «Յուգրա» ակումբը առաջին տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ֆիշեր» ակումբին, սակայն Մկրտչյանը պարտվեց Օլգա Զի մինային:
Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կկայանա 7 տուր: Տղամարդկանց մրցաշարում հայտավորված են 62 թիմ, կանանց մրցապայքարին կմասնակցեն 14 թիմ: