Ինչպես 200 մլն-ը կբաժանեն «Дом 2»-ի հաղորդավարուհի Օլգա Բուզովան եւ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը
ФОТОԱպահարզանով հիմա կարող են պարծենալ ոչ միայն Ջոլին ու Քլոե Քարդաշյանը կամ Ջոնի Դեփը: Ռուսական շոուբիզնեսում «Дом 2»-ի հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի եւ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի սիրո նավը բախվել է փոխըմբռնման բացակայության քարերին եւ ընկել… ամուսնալուծության հորձանուտը:
Life-ը պարզել է, թե ինչ են կիսելու ամուսինները դատարանում, եթե մեկնարկի ամուսնալուծության գործընթացը:
Ընտանիքի ամբողջ ունեցվածքը պատկանում է Դմիտրի Տարասովին: Օլգայի անունով ոչ մի մեքենա չկա գրանցված այն դեպքում, երբ ապագայում նախկին ամուսինները 3 «Մերսեդես» ունեն եւ բնակարաններ: Օլգային է պատկանում միայն ձեռնարկությունը, որը զբաղվում է բիժուտերիայի վաճառքով: Տարասովն իր հերթին Նոր Մոսկվյայում երեք հողակտորի միանձնյա սեփականատեր է եւ 800 քառ/մ մակերեսով քոթեջ ունի այդ տարածքում:
Բացի այդ, Տարասովին է պատկանում այդ նույն ավանում ապագա շինությունների համար հատկացված մի շենք: Քաղաքամերձ ամառանոցը ամուսինների համար մոտ 160 մլն ռուբլի էր արժեցել:
Սիրահարները հարսանիքից անմիջապես հետո սեփական բնակարանը գնեցին: Ամուսնանալուց մի քանի ամիս անց Տարասովը 56 քառ/մ մակերեսով բնակարան էր գնել Մոսկվայի արեւելքում:
Տնից բացի, գնած հողամասերի եւ բնակարանի գինը մոտավորապես 40 մլն է: