Պեսկով․ Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը կշարունակվի, քանի դեռ նախագահ Պուտինն այն նպատակահարմար է համարում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում ՝ այդ թվում Հալեպում, ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։ «Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։
Պեսկովը շեշտել է, որ եթե զինյալները ակտիվ հարձակողական գործողությունների, ագրեսիվ քայլերի չդիմեն, ապա այդ ռեժիմը կշարունակվի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



