«Ժամանակ». ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիրների որոշումից
ПОЛИТИКА«ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ի, «Հայկական Վերածնունդ»–ի և ԲՀԿ-ի որոշումից։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հարցը կարգավորելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորի Վահրամ Բաղդասարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շաբաթ օրվա նիստից առաջ ընդհուպ սպառնացել է ընդդիմադիրներին, սակայն դա ևս որևէ օգուտ չի տվել։ Հիմա իշխանությանը մեկ ելք է մնացել՝ համոզել, որպեսզի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից հոկտեմբերի 10-ին ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած չորս ավագանիները բացահայտվեն, որից հետո քվորումը կապահովվի։ Սակայն մինչ այս պահը «դավաճանները» չեն համաձայնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



