Իրականում գոյություն ունեցող առարկաներ, որոնց հայտնվելը գուշակել էին ֆանտաստ գրողները
ЛАЙФՏարբեր տեսակի գուշակությունները միշտ մարդկանց մոտ մեծ ճանաչում էին վայելում,-գրում է Past.am-ը: Ու թեև հաճախ դրանք ասոցացվում են մեդիումների ու գուշակների հետ, ֆենոմենալ ճշգրիտ գուշակություններ բավական շատ են գեղարվեստական գրականությունում:
1. Մարսը ունի 2 արբանյակ Իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» (1735) վեպում Ջոնաթան Սվիֆթը գրել է, որ Մարսն ունի երկու բնական արբանյակ: 1872թ.՝ 142 տարի անց, աստղագետները պարզել են, որ Մարսը իրականում ունի երկու արբանյակ՝ Ֆոբոս ու Դեյմոս:

2. Արևային առագաստներ 1865թ. Ժյուլ Վեռնը նկարագրեց արևային առագաստի ստեղծման գաղափարը: 145 տարի անց՝ 2010թ. հաջողությամբ գործարկվեց առաջին IKAROS արևային առագաստը:

3. Էլեկտրական ստորջրյա նավակ 1870թ. Ժյուլ Վեռնը իր «20 հազար լյո ջրի տակ» վեպում նկարագրեց էլեկտրական «Նաուտիլիուս» ստորջրյա նավը: 90 տարի անց՝ 1960-ականներին շահագործման ենթարկվեցին էլեկտրական ստորջրյա նավերը։

4. Կրեդիտ քարտեր Դեռ 1888թ. Էդվարդ Բելլամին իր «Հայացք հետ» ուտոպիա վեպում կանխագուշակեց կրեդիտ քարտերի օգտագործումը: Քարտերը հայտնագործվեցին 62 տարի անց՝ 1950-ին:

5. Օդային գովազդ Ժյուլ Վեռնի վեպերից մեկում նկարագրված են ինքնաթիռներ, որոնք երկնքում նկարում են հաղորդագրություններ (օդային գովազդ): 26 տարի անց՝ 1915-ին, դա առաջին անգամ արվեց Սան Ֆրանցիսկոյի ավիաշոուում:

6. Դռների ավտոմատ բացում 1899թ. Հերբերտ Ուելսը աշխարհին պատմեց ավտոմատ բացվող դռների մասին իր «Երբ քնածն արթնանա» վեպում: 1960թ. դրանք իսկապես առաջացան:

7. Տանկեր 1903թ. Հերբերտ Ուելսը գրեց «Ցամաքային զրահակիրները» գիրքը, որտեղ նկարագրվում էին տանկեր: 13 տարի անց, դրանք իսկապես ստեղծվեցին (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ):

8. Ստի դետեկտոր 1910թ. Էդվին Բալմերն ու Ուիլյամ Մակ-Հարթը գրեցին «Լյութեր Թրենտի ձեռքբերումները» գիրքը, որտեղ հիշատակվում էր ստի դետեկտորի մասին: 14 տարի անց նման սարքն իսկապես սկսեց կիրառվել գործակալների կողմից:

9. Արևային էներգիա 1911թ. Հյուգո Գերնսբեքը «Ռալֆ 124C 41+» վեպում կանխատեսել է արևային էներգիայի օգտագործումը: 67 տարի անց՝ 1978թ., հայտնվեցին արևային մարտկոցներով աշխատող հաշվիչները:

10. Ատոմային ռումբ Այս ցանկում ամենամռայլ կանխատեսումներից մեկը: 1914թ. Հերբերտ Ուելսը իր «Ազատագրված աշխարհ» վեպում կանխագուշակել էր ատոմային ռումբերի օգտագործումը: 31 տարի անց՝ 1945-ին, առաջին ատոմային ռումբը նետվեց Ճապոնիայի վրա:

11. Ձայնային փոստ «Մարդիկ, ինչպես աստվածներ» վեպում Հերբերտ Ուելսը կանխագուշակել էր ձայնային փոստի առաջացումը, 57 տարի անց, այն իսկապես հայտնվեց:

12. Արհեստական բեղմնավորում «Դեդալ կամ գիտությունն ու ապագան» գիրքը Ջոն Հոլդեյնը գրել էր 1924-ին: Դրանում նկարագրվել էր փորձանոթում կատարվող բեղմնավորումը: Մոտ 53 տարի անց, երեխան իսկապես առաջացավ փորձանոթից:




