Ո՞րն է աղջիկների թիվ 1 թշնամին. Ազատվում ենք պզուկներից
ФОТОՅուրաքանչյուր աղջիկ երբևէ ունեցել է այս խնդիրը: Պզուկներն իսկական գլխացավանք են հատկապես որևէ կարևոր իրադարձությունից առաջ: Ինչպե՞ս ազատվել պզուկներից և ինչպե՞ս կանխել դրանց առաջացումը: Այս հարցը հուզում է բոլոր աղջիկներին անհիշելի ժամանակներից: Հասկանալու համար, թե ինչպես ազատվել պզուկներից, պետք է պարզել դրանց առաջանալու պատճառները:
Ինչի՞ց են առաջանում պզուկները: Պզուկներն առաջանում են մաշկի ճարպագեղձերի խցանումից: Այնուհետև թթվածնի հետ շփման դեպքում դրանց տեղում առաջանում է բորբոքում, ինչի հետևանքով մեր դեմքին առաջանում են սև կետեր կամ պզուկներ: Քաղցրավենիքը, թխվածքը, աղի սնունդը նպաստում են կորյակների հայտնվելուն: Պզուկները կարող են նաև սթրեսի հետևանք լինել:
Ինչպե՞ս ինքնուրույն ազատվել պզուկներից: Շատ աղջիկներ փորձում են ճզմելով հեռացնել պզուկները: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել, որովետև հետո կարող են սպիներ մնալ: Կոսմետիկայի շուկան այսօր առաջարկում է պզուկներից ազատվելու լայն տեսականի, որը խոստանում է բուժել դեմքի խնդիրները։
Կարելի է դիմել նաև ժողովրդական բաղադրատոմսերի, որոնք այսօր լայն տարածում ունեն: Դեմքը սառույցով շփելը լավ պայքարում է դրանց դեմ: Հիանալի միջոց է նաև դեղաբույսերով պատրաստված և սառեցրած թուրմը: Դեղատներում գոյություն ունեն դեմքի կոսմետիկ կավեր, որը հիանալի մաքրում է մաշկը: Մեղրն անհավանական քանակությամբ սնուցող նյութեր է պարունակում: Այն սնուցում է դեմքի մաշկը, նեղացնում ծակոտիները:
Գոյություն ունեն նաև պզուկների առաջացումը կանխարգելող միջոցներ, որոնք ձեզնից մեծ ջանք չեն պահանջի: Սովորություն դարձրեք ամեն առավոտ և երեկո լվանալ դեմքը: Դրա համար օգտագործեք հատուկ դեմքը լվանալու համար նախատեսված միջոցներ: Դեմքը լվանալուց հետո խոնավացնող կրեմ քսեք: Օգտագործեք դեմքի սկրաբներ, որոնք կթարմացնեն մեռած մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: