Որտեղից է եկել կենտ թվով ծաղիկ նվիրելու ավանդույթը
ЛАЙФՌուսական, ֆրանսիական և օրինակ հայկական ավանդույթների համաձայն զույգ թվով ծաղիկներ տանում են թաղման արարողության ժամանակ, իսկ կենդանի մարդուն նվիրում են միայն կենտ թվով ծաղիկներ:
Գրեթե ամբողջ Եվրոպայում,ԱՄՆ-ում և մի շարք այլ պետություններում լրիվ հակառակ պատկերն է, զույգ թվով ծաղիկ են նվիրում, որովհետև երջանկություն է բերում:
Իսրայելացիները նվիրում են միայն զույգ թվով, իսկ թաղմանը ծաղիկներ ընդհանրապես չեն տանում: Վրաստանում կարծում են, որ այն ամենը ինչը կապված է ընտանեկան արժեքենրի հետ, երջանկություն է բերում, այդ պատճառով երկու ծաղիկը (զույգեր) դա լավ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ, «որպեսզի հանգուցյալը զույգին հետը չտանի»:
Այս ավանդույթների և սնահավատության ակունքները գալիս են մինչքրիստոնեական աշխարհից: Յուրաքանչյուր երկիր իր զարգացման ճանապարհն է անցել, այդ իսկ պատճառով հաճախ են հանդիպում նման տարաձայնություններ:
Հեթանոսական հավատքները զույգ թիվը կապում են մահվան և չարիքի հետ: Հիշում եք այս ասացվածքը «փորձանքը միայնակ չի գալիս»: Որոշ հին մշակույթներում զույգ թվերը համադրում էին ավարտունության, վերջավորության հետ, այս դեպքում կյանքի ուղղու ավարտի հետ:
Իսկ կենտ թիվը հակառակը` երջանկության, հաջողության խորհրդանիշ էր: Կենտ թվերը կայուն չեն, նրանք խորհրդանշում են շարժում, կյանք, զարգացում: Զույգերը` ներդաշնակություն և հանգիստ:
Հին հույների մոտ բարու, կյանքի և լույսի մարմնավորում էին համարվում կենտ թվերը, ինչպես նաև խորհրդանշում էին աջ կողմը (հաջողության կողմը): Իսկ դժբախտ կողմը, նրա հետ նաև մահը, չարիքը և խավարը` խորհրդանշում էին զույգ թվերը: Այստեղից էլ հավանաբար եկել է «Արթնանալ ձախ ոտքի վրա» արտահայտությունը, որը նշանակում է օրվա անհաջող սկիզբ:
Հին ռուսաստանում զույգ ծաղիկ դնում էին միայն պատերազմում զոհված, հայրենիքը պաշտպանած զինվորի շիրիմին. «մեկը նրա համար, մյուսը`Աստծու»: Իսկ այժմ բոլոր մահացածներին ընդունված է զույգ թվով ծաղիկներ տանել:
Նշանների լեզվի մեջ ամեն թիվ իր նշանակությունն ունի, և դրանք կարելի է օգտագործել, որպեսզի ծաղկեփնջին ճիշտ նշանակություն հաղորդել: Այսպես, օրինակ եթե դուք մեկին նվիրում եք մեկ ծաղիկ, դա նշանակում է որ նա ձեր համար միակն է: Երեք ծաղիկ նվիրելով, կարելի է արտահայտել ձեր ցանկությունը, գնալ նրա հետ աշխարհի ծայրը: Դե իսկ հինգը նշանակում է «Ես քեզ սիրում եմ»:
Քչերը գիտեն, որ անցյալում յոթ ծաղիկ նվիրում էին միայն ամուսնության օրը:



