2016-ին մայրացած և մայրանալ պատրաստվող հայ հայտնիները (Ֆոտոշարք)
ФОТОWedding.am-ը գրում է.
Վերջին օրերին հայկական շոուբիզնեսը կարծես թե իսկական baby boom է ապրում: Պարբերաբար նորություններ են հայտնվում այն մասին, որ մեր հայտնի և սիրված աստղերը պատրաստվում են մայրանալ: Այդ գեղեցիկ առիթով, Wedding.am-ը որոշեց այսօր իր ընթերցողներին ներկայացնել 2016-ին մայրացած և մայրանալու պատրաստվող հայ հայտնի կանանց՝ խոստանալով մոտ ապագայում անդրադառնալ նաև հայրիկ դառնալ պատրաստվող հայտնիներին:
Մեր ընտրանիում ընդգրկված հայտնի կանանցից շատերը մայրության բերկրանքը ապրելու են առաջին անգամ, իսկ ոմանք էլ արդեն մեծ պատվով կարող են կրել բազմազավակ մոր տիտղոսը:
Ֆաինա Հարությունյան
Դիզայներ Ֆաինա Հարությունյանի համար 2016-ը ամենամեծ նվերը բերեց՝ նրան պարգևելով իր առաջնեկին՝ դստրիկին:
Իռեն Աբելյան
Դերասանուհին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել է Շվեդիա, պատրաստվում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին:
Արեւիկ Ալավերդյան
Արևիկը, ով ընդամենը մի քանի օր առաջ տոնում էր իր 30-ամյակը, հայտնել է, որ իր առաջնեկը մոտ օրերս արդեն լույս աշխարհ է գալու:
Հասմիկ Կարապետյան
Երգչուհին, ով վայելում է իր ընտանեկան երջանկությունը, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, պատրաստվում է մայրանալ, թեև նա դեռևս հերքում է այդ լուրերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ