Մարդու մտավոր ունակությունները սերտ կապ ունեն նրա գենի հետ
ФОТОՈւսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ ինտելեկտի մակարդակը, ուղեղի չափսերը կապված են մի գենի զանազան ձևերի հետ, հաղորդում է New Scientist-ը: Նման եզրակացության են հանգել մի խումբ հետազոտողներ: Հեղինակները վերլուծել են Երկրագնդի ավելի քան 21 հազար բնակչի բժշկական հետազոտությունները:
Մասնակիցները, գենի վերծանումից բացի, անցել են նաև գլխի ֆունկցիոնալ հետազոտություն, որի ընթացքում որոշվել է նրանց ուղեղի չափսերը: Կամավորները հանձնել են նաև մտավոր կարողության զարգացման թեսթ:
Համանուն սպիտակուցին պատկանող գենը հետազոտվող ցուցանիշների որոշակի տարբերություն է ցույց տվել, որը կարգավորում է տրանսկրիպցիայի գործընթացը:
Երկու այլ գենով օժտվածների մոտ (մոտավորապես 25 տոկոս) ինտելեկտի մակարդակը 1.3 միավորով ավելի բարձր է, քան մյուս տարբերակով օժտվածներինը: Նման կապ է բացահայտվել նաև գլխուղեղի ընդհանուր չափսերի դեպքում, որոնք յուրաքանչյուր նշված խմբում տարբերվել են 0.6 տոկոսով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: