Սպիտակ մազափունջը՝ ընտանիքի այցեքա՞րտ. Ահա, թե ինչով է պայմանավորված այդ առանձնահատկությունը
ФОТОԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ընտանիք է ապրում, որում արդեն չորս սերունդ շարունակ երեխաները ծնվում են սպիտակ վարսափնջով՝ գլխի նույն հատվածում:
Boredpanda.com-ը գրում է, որ վերջերս ընտանիքի անդամ Բրիանան երեխա է ունեցել, որը նույնպես ունի սպիտակ վարսափունջ գլխի նույն հատվածում, ինչպես և նրա մայրը, տատիկը և նախատատիկը:
«Ես չգիտեի` արդյոք իմ դուստրը նույնպես կունենա այդ «նշանը»: Երբ ծնվեց, ուրախացա՝ տեսնելով, որ նրան էլ է փոխանցվել մեր ընտանիքի այդ առանձնահատկությունը»,- պատմել է կինը:
Նշվում է, որ առանձնահատկության պատճառը մազերի և դրանք շրջապատող մաշկի մեջ անհրաժեշտ պիգմենտի բացակայությունն է:







1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



