Վանաձորի ճանապարհին ծեծել էին քաղաքացուն ու նրա կնոջը
ОБЩЕСТВОՀունիսի 8-ին, ժամը 17.40-ին, 1971 թ. ծնված Դավիթ Թ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` Արջուտ գյուղի մոտ, երեք անծանոթ քաղաքացիներ ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է անծանոթների ինքնությունը՝ 1984 թ. ծնված Գարեգին Բ., 1963 թ. ծնված Եղիշե Բ. եւ 1981 թ. ծնված Էդգար Հ.: Վերջիններս նույն օրը, ժամը 22.00-ին, բերման են ենթարկվել բաժին:
Դավիթ Թ.-ն նույն հաղորդմամբ նշել է նաեւ, որ նույն անձինք ձեռքերով հարվածել եւ վնասվածք են պատճառել նաեւ կնոջը` 1973 թ. ծնված Նատալյա Ս.-ին:
Կատարվում է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



