10 մթերք, որոնք արագացնում են նյութափոխանակությունը և օգնում են նիհարել
ФОТОԿարևոր է հիշել, որ ամեն մարդու նյութափոխանակության արագությունը տարբեր է։ Մշտապես մարզվելը, լավ քնելը և շատ ջուր խմելը լավագույն երեք բաներն են, որ կարելի է անել նյութափոխանակությունն արագացնելու համար։ Սակայն հնարավոր է այն բարելավել նաև ճիշտ սնվելով։
BlogNews –ը ներկայացնում է մթերքներ ցանկ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։ Ավելացրեք սրանք Ձեր ճաշացանկում և կտեսնեք, թե ինչ հեշտությամբ եք նիհարում։
Կծու պղպեղ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կծու պղպեղ ուտելը 25%-ով արագացնում է նյութափոխանակությունը։ Կծու պղպեղն արագացանում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ինչի արդյունքում ճարպերն ավելի արագ են այրվում։
Ձավարեղեն
Բրոկկոլի
Բրոկկոլին ամենահամեղ բանջարեղենը չէ, սակայն այն պարունակում է մեծ քանակով կալցիում, որն արագացնում է նյութափոխանակությունը։ Այն նաև հարուստ է C, K և A վիտամիններով։ Սա լավագույն մթերքներից է, որը կարելի է ավելացնել ճաշացանկում։
Ապուրներ
Բազում հետազոտություններ փաստում են, որ ապուրների պարբերական օգտագործումը նվազեցնում է ճարպակալման հավանականությունը։ Բացի այդ՝ ապուր ուտող մարդիկ ավելի քիչ են ուտում, ինչի արդյունքում հասնում են մարմնի առողջ զանգվածի։
Սուրճ և կանաչ թեյ
Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճը և կանաչ թեյը բարելավում են նյութափոխանակությունը։ Բացի այդ՝ դրանք մեծ քանակով հակաօքսիդանտներ են տալիս մարմնին, նվազեցնում են շաքարը արյան մեջ և օգնում են այրել ճարպերը։
Տանձ և խնձոր
Այս մրգերը ոչ միայն քիչ կալորիաներ են պարունակում, այլև արագացնում են նյութափոխանակությունը։
Համեմունքներ
Սև պղպեղը, մանանեխի սերմերը, սխտորի փոշին և կոճապղպեղը բարձրացնում են նյութափոխանակության արագությունը։ Ապացուցված է, որ համեմունքներ օգտագործող մարդիկ կարող են օրական մինչև 1000 կալորիա ավել այրել։
Ցիտրուսային մրգեր
Ցիտրուսային մրգերը, ինչպիսիք են նարինջը, լիմոնը և այլն, նույնպես օգնում են այրել ճարպերը և արագացնում են նյութափոխանակությունը։ Բացի այդ՝ բարձր քանակով վիտամին C-ի պարունակության հաշվին այս մրգերը կարգավորում են ինսուլինի մակարդակը։
Կալցիում պարունակող մթերքներ
Եթե ցանկանում եք արագացնել նյութափոխանակությունը և նիհարել, ապա Ձեր ճաշացանկին պետք է ավելացնեք կալցիումով հարուստ մթերքներ։
Օմեգա 3 ճարպաթթուներ
Այս ճարպաթթունները հանդիպում են գլխավորապես ձկնատեսակներում, ինչպես նաև ընկույզներում։ Այս մթերքները արագացնում են նյութափոխանակությունը, քանի որ նվազեցնում են լեպտին հորմոնի արտադրությունը (այս հորմոնը դանդաղեցնում է նյութափոխանակությունը)։