Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ. Հայկ Մարության

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ոչ միայն չեն համագործակցում միմյանց հետ, այլեւ չեն էլ թաքցնում, մեղմ ասած, վատ հարաբերությունները: Չնայած դերասանները ոչ մի կերպ չեն ուզում խոսել իրար մասին ու բացառում են կրկին համագործակցությունը, սակայն Հայկո-Մկո զույգի սիրահարները չեն մոռանում նրանց համատեղ հումորային ծրագրերն ու շարունակում հույս ունենալ, որ մի օր սիրված զույգը կրկին միասին կներկայանա:

Վերջին շրջանում Հայկոն ու Մկոն հանդես եկան առանձին ստեղծած սիթքոմներով, ինչը հեռուստադիտողի մոտ կրկին ցանկություն առաջացրեց նրանց միասին տեսնել: Այսօր համացանցում տարածված հերթական հրապարակման մեջ ասվում է, որ «Ազիզյաններ»-ում առկա գռեհիկ հումորը եւ «Ռեստարտ 2020»-ի ձանձրացնող ու միապաղաղ սցենարը աններելի է Հայկի եւ Մկոյի պարագայում, ու կարծես թե կոչ է արվում հայտնի մուլտֆիլմի միտքը` «Ребята, давайте жить дружно»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Այդ հարցը վաղուց փակված է ու ես բազմիցս եմ նույն նախադասությամբ մեկնաբանություններ տվել: Այլեւս չեմ անդրադառնա այդ թեմային,, քանի որ ոչինչ չի փոխվել, իմ կյանքում էլ ամեն բան բարիդրացիական է:  Չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ են խոսում համացանցում, քանի որ այսօրվա  ինձ հետաքրքող միակ բանը Թրամփն է, որ ի ուրախություն ինձ հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում. Ես նրան էի սատարում»:

Անդրադառնալով «Ազիզյաններ» սիթքոմին` հարցին, թե Հայկն ի՞նչ արձագանքներ է լսել նոր սիթքոմի վերաբերյալ եւ արդյոք նրա սպասելիքները արդարացված են, պատասխանեց.

«Քանի որ դեռեւս միայն կաբելային հեռարձակմամբ է հնարավոր տեսնել «Ազիզյանները», ուստի իմ ընտանիքն էլ շատերի նման սպասում է ավանդական հեռուստատեսային ցուցադրությանը, որը հույս ունեմ շատ չի ուշանա: Ինչ վերաբերվում է արձագանքներին` պետք է ասեմ, որ ի զարմանս ինձ դրանք արդեն բավականին շատ են: Կարծում էի, քանի դեռ հեռուստատեսությամբ չի հեռարձակվել, ավելի քիչ մարդիկ կդիտեն, բայց արի ու տես, որ հակերները հասցրել են տարածել համացանցում ու դիտողներն էլ բավականին շատ են: Ինքս իմ բոլոր աշխատանքների վերաբերյալ ավելի շատ հետաքրքրվել եմ անծանոթ մարդկանց կարծիքներով, քանի որ մտերիմներիս վերաբերմունքը շատ սուբյեկտվիվ կլինի: Ինչեւէ, ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում բանկում, խանութում, անգամ տարադրամի փոխանակման կետում ինձ անծանոթ մադիկ են մոտեցել ու ասել, որ շատ են հավանում մեր նոր աշխատանքը, ինչն, իհարկե, շատ ոգեւորիչ է»:

Մեր նկատառմանը` շատերը կարծում են, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ ու ցենզուրայից դուրս հումորներ են արվում, Հայկ Մարությանը ընդգծեց.

«Սկսած «Կարգին հաղորդումից», մինչեւ «Սուպեր մամա» մենք ոչ մի անգամ չենք աշխատել երեխաների համար: Միշտ էլ մեր արտադրանքները նախատեսված են եղել 12 տարեկաններից բարձր հեռուստադիտողի համար: «Ազիզյանները» եւս բացառություն չէ, մենք հավատարիմ ենք մնում հումորի մեր տարբերակին, որը տարիներ շարունակ եղել է: Մենք հայտարարում ենք, որ մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ: Միաժամանակ նշեմ, որ մինչ այսօր հնչած կարծիքներում երբեք չեմ լսել, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ հումոր կա, ու ինքս էլ չեմ կարծում, որ մեր հնչեցրած հումորը ցենզուրայից դուրս է: Միշտ ասել եմ, եթե սեղանի շուրջ ցենզուրայից դուրս անեկդոտ ես պատմում ու բոլորը ծիծաղում են` առանց կենտրոնանալու ցենզուրայի վրա, նշանակում է անեկդոտդ որակով է ու ծիծաղելի, իսկ եթե անեկդոտը հետաքրքիր ու ծիծխաղելի չէ, ապա ամենաչնչին բառը ցենզուրայից դուրս կորակվի. յուրաքանչյուր հումորային նախագծում գլխավորը որակն է»:

«Ինչ վերաբերվում է սիթքոմի նկատմամբ ունեցած սպասելիքներին` պետք է ուրախությամբ նշեմ, որ «Արմենիա TV»-ն կատարել է բոլոր պահանջները, որ մենք ունեինք, կապված տեխնիկական, տաղավարային եւ այլ հարցերի հետ, ավելին` մեր տաղավարը Հայաստանում, կարծում եմ նաեւ տարածաշրջանում, լավագույնն է համարվում: Մենք մեր վերջնական արդյունքից շատ գոհ ենք ու գործում ենք հեռուստատեսության օրենքներին համապատասխան»,- ավարտեց Հայկ Մարությանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%