«Հրապարակ». ՊԵԿ-ում փոփոխությունները շարունակվում են. ազատվել է «Ֆոքսը», Պավել Սաֆարյանի եղբայրը
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանն ազատել է օպերատիվ հետախուզության վարչության խոշոր հարկ վճարողների բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանին:
Ավելի վաղ ազատել էր նաեւ օպերատիվի պետ Ռոբերտ Գալոյանին, որին չի բացառվում, որ խորհրդական նշանակեն: Աշխատանքից ազատվել է նաեւ օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը՝ «Ֆոքս» մականվամբ: ՕՀՎ-ի Արտաշատի պետ Լեւոն Մնացականյանը՝ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից մեկը, նույնպես ազատվել է:
Վ. Հարությունյանը չի խնայել անգամ ֆինանսների նախկին փոխնախարար, այժմ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի եղբորը՝ ՕՀՎ 1-ին բաժնի պետ Գագիկ Սաֆարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



