«168 ժամ». Պետք է լինի գազի միասնական սակագին
ЭКОНОМИКА«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանում ժողովրդին գազը վաճառում են 300 դոլարով, մինչդեռ արդարացված գինը 150-180 դոլար է։ Միաժամանակ, կարծում եմ, 40 տոկոս ստվերային տնտեսության պայմաններում պետք է լինի գազի միասնական սակագին ինչպես՝ արդյունաբերության, արտադրողների, այնպես էլ՝ սպառողների համար, անկախ դրա ինքնարժեքից, անկախ խողովակի ճնշման աստիճանից»,-այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով գազի սակագնի իջեցումը։
Ըստ նրա՝ սոցիալական խոցված շերտերին օգնելը գեղեցիկ է հնչում, բայց հնարավոր չի դեֆինացնել այդ սոցիալական շերտերը 40-45 տոկոս ստվերի պայմաններում. «Երկար ժամանակի համար դա կառաջացնի լուրջ բացասական էֆեկտ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում