Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի ներքին դրությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Բունդեսթագում նոյեմբերի 9-ին քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները և այդ երկրում առկա լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Բացի Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններին անդրադառնալուց, Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կքննարկեն, թե արդյոք գերմանացի զինվորները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում պետք է շարունակեն գտնվել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում:
Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում են շուրջ 250 գերմանացի զինվոր, ինչպես նաև 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



