Վախճանվել է կանադացի երաժիշտ Լեոնարդ Քոենը
ОБЩЕСТВОՎախճանվել Է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կատարողի Facebook-ում:
«Խորին վշտով հայտնում ենք, որ մեզնից հեռացավ լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր եւ արտիստ Լեոնարդ Քոենը: Մենք կորցրեցիք ամենահարգելի եւ ամենաարգասավոր մտածողներից մեկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Քոենի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում:
Քոենն 82 տարեկան Էր: Մահվանից գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել Է իր նոր՝ թվով 14-րդ ալբոմը, որը կոչվում Է You Want It Darker:
Բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել Է երկու վեպ եւ լույս Է ընծայել բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա ստացել Է կանադացու համար բարձրագույն պարգեւը՝ դառնալով Կանադայի շքանշանի ասպետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



