Fortune հանդեսը տարվա գործարար Է հայտարարել Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգին
ОБЩЕСТВОFacebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել Է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ Է գտել 50 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան Է, բայց նա արդեն ստեղծել Է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում Է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,-գրում Է Fortune-ը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



