Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիան դեռ երկար կշարունակի եռալ

ИНТЕРВЬЮ
Արևմուտքի կողմից հրամցվող տեսակետը, թե սիրիական հարցը պայմանավորված է երկրում դեմոկրատական կարգեր հաստատելու «մեծ» ցանկությամբ, ի սկզբանե այդքան էլ համոզիչ չէր: Առաջին հայացքից հասկանալի չէր նաև, թե այլ պետության, այս դեպքում` Սիրիայի նախագահի հարցը գերտերությունների քիմքին հարմարեցնելու խնդիրն ինչու պետք է այդքան կենսական լինի իրենց համար: Մերձավորարևելյան տարածաշրջանն իրար խառնելուց հետո, մեծ հաշվով, Բաշար ալ Ասադին հաջողվեց աշխարհին ցույց տալ, որ ինքն իր բանակով ունակ է դիմակայել արևմտյան ցանկացած «ոտնձգությանը», իսկ հետագայում պարզ դարձավ, որ Սիրիայի առաջնորդի դեմ պայքարի հիմքում ամենից առաջ ոչ թե միջանձնային, այլ քրդական պետություն հիմնելու գաղափարի իրացումն էր:
 
Իրականում, ԱՄՆ–ի կողմից իրականացվող այս «ծրագիրը» բավականին մութ կետեր է պարունակում: Որոշ վերլուծաբանների կարծիքով դրա վերջակետը պետք է լինի Թուրքիայի մասնատման հարցը: Դա, իհարկե, ապագայում, իսկ հիմա` նվազագույն ծրագրի շրջանակներում ամեն ինչ արվում է Թուրքիայի սահմանի հարևանությամբ` Իրաքի հյուսիսում ստեղծված Քուրդիստանի ինքնավար հանրապետության «սահմանները» մինչև Եփրատ հասցնելու հարցը լուծելու համար:
 
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով թուրքական զորքերի կողմից ցամաքային գործողություններ սկսելու նպատակն այս երկու քրդական շրջանների միավորմանը խոչընդոտելն էր: Սակայն, շատ չանցած, պարզ դարձավ, որ թուրքական բանակն ի զորու չէ խոչընդոտել դրան.
 
«Թուրքիան, ցամաքային զորք մտցնելով Սիրիական տարածք, նպատակ ուներ պատժիչ գործողություններ իրականացնել անկախության ձգտող տեղի քրդերի հանդեպ, սակայն մինչ օրս որևէ արդյունքի այդպես էլ չի կարողացել հասնել»,– ասում է Հ. Չաքրյանը:
 
Նրա խոսքով` պաշտոնական տվյալներով թուրքական բանակի զոհերի թիվը ներկայում արդեն անցել է 800–ը: Եվ ստացվում է, որ Թուրքիայի բանակը լինելով տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակը, որը նաև զինված է ժամանակակից տեխնիկայով, այնուամենայնիվ չի կարողանում հաջողության հասնել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով զինված քրդերի հանդեպ:
 
Խոսելով ներկայի ռուսական բանակի «պասիվ» կամ «դադարի» ռեժիմի անցնելու մասին, թուրքագետի կարծիքով դա ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ–ի հետ պայմանավորվածության հետևանք.
 
«ԱՄՆ–ն ու Ռուսաստանը որքան էլ միմյանց դեմ պայքարեն Սիրիայի տարածքում, այնուամենայնիվ իրենց գործողությունները համաձայնեցնում են միմյանց հետ: Ներկայում ամերիկացիները ձգտում են Մոսուլը մաքրել դաիշականներից, Ասադի զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար: Դրանով նրանք կկարողանան հող նախապատրաստել Սիրիայի քրդերի անկախացման համար: Իսկ Թուրքիան այս ամենի արդյունքում հայտնվել է երկընտրանքի առջև: Մի կողմից Արևմուտքի հետ իր կապերը լիարժեք չի կարող խզել, իսկ Արևմուտքն էլ ի դեմս Միացյալ Նահանգների, քրդական ուժերին համարում է Վաշինգտոնի ցամաքային զորքերը: Եվ այդ է պատճառը, որ որքան էլ Թուրքիան ցանկանա, այնուամենայնիվ ԱՄՆ–ը թույլ չի տա, որպեսզի թուրքական զորքը ոչնչացնի քրդերին»,– ասում է Հ. Չաքրյանը:
 
Թուրքագետի խոսքով, միևնույն ժամանակ դեռևս հայտնի էլ չէ, թե Արևմուտքն իրականում աջակցո՞ւմ է Թուրքիայի քրդերին կամ մոտ ժամանակներս Թուրքիայի մասնատման հարցը կմտնի՞ արդյոք մեծ քաղաքականության օրակարգ, թե` ոչ: Սակայն զգուշավոր թուրքերը, երբ հյուսիսային Իրաքում քրդական պետություն հիմնելուց առաջ կրկին «վայնասուն» էին բարձրացրել, հիմա բավականին լավ հարաբերություններ ունեն նույն այդ Քուրդիստանի ինքնավար հանրապետության հետ:
 
«Եվ, քանի որ Քուրդիստանի ինքանավար հանրապետությունն իրավունք չունի իր նավթը միջազգային շուկայում վաճառել, այն արտաքին շուկա է հանում ապօրինի ճանապարհով` Թուրքիայի միջոցով, որից թուրքերը միլիարդների եկամուտ են ստանում: Իսկ եթե Սիրիայի հյուսիսային տարածքում ձևավորվի քրդական ինքնավար պետություն, այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ սկսվել է նաև Քրդական պետության անկախացման գործընթացը, որին հետագայում կմիանա նաև Իրաքի Քուրդիստանը: Իսկ որ Թուրքիան, հայտնվելով երկու քարի արանքում, դեռևս երկար ժամանակ կշարունակի եռալ, կասկած չկա»,– ասում է Հ. Չաքրյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян