Ծխելու դեմ պատվաստանյո՞ւթ է հայտնաբերվել
ЛАЙФՏարբեր հետազոտությունների արդյունքներ վկայում են ծխախոտի ծխի անբարենպաստ հետևանքների մասին` անկախ ծխողի կամ պասիվ ծխողի տարիքից։ Ապացուցված է, որ ծխողների դեմքի մաշկը, հատկապես աչքերի և բերանի մաշկի հատվածը, չծխողների համեմատ, ավելի շուտ է սկսում կնճռոտվել, քանի որ նվազում է թթվածնային և սննդանյութերով սնուցումը: Այսօր ողջ աշխարհում գիտական հետազոտություններ են իրականացվում, որպեսզի գտնեն ծխելու դեմ պայքարի միջոցները:
Մի գեղեցիկ օր, պատվաստվելով ծխախոտի կախվածության դեմ պատվաստանյութով, ծխողները չեն կարող հաճույք ստանալ իրենց սովորույթից, այդ մասին հայտնել են գիտնականները, հայտնում է Past.am-ը՝ հղում տալով BBC-ին:
Մասնագետները մշակել են պատվաստանյութ, որի օգնությամբ մարդու օրգանիզմում արտադրվում են հակաթույներ, որոնք թույլ չեն տալիս նիկոտինին թափանցել դեպի ուղեղը:
Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութից հետո նիկոտինի մակարդակն ուղեղում 85%-ով պակասում է: Սակայն պատվաստանյութը մինչև մարդկանց ներարկելը գիտնականները պլանավորում են լրացուցիչ հետազոտություններ կատարել, որն կտևի մեկ և ավելի տարիներ:
«Մենք հուսով ենք, որ նման պատվաստանյութը կօգնի միլլիոնավոր ծխողների, ովքեր տարբեր միջոցներով փորձել են թողնել ծխելը, սակայն չեն կարողացել»,- ասում են գիտնականները: Նրանց խոսքով՝ դեռ պետք է ապացուցվի, թե որքանով է այս մեթոդն անվտանգ մարդկանց համար:
Անի Գևորգյան