10 փաստ նոր iPhone 6s-երի մասին
ЛАЙФՆախօրեին Սան Ֆրանցիսկոյում ավարտվեց Apple-ի՝ պատմության մեջ ամենամեծ շնորհանդեսը: Ներկայացվեցին նոր iPhone 6s և iPhone 6s Plus: Իսկ ահա այսօր Past.am- ը Ձեզ է ներկայացնում փաստեր iPhone 6s- ի և iPhone 6s Plus-ի մասին:
1. 3D Touch դիսփլեյներ

Տարբերակում է ուժն ու սեղմման տևողությունը՝ կախված դրանից բացելով անհրաժեշտ բաժինը: Սելֆի անելու համար պարզապես պետք է ուժեղ սեղմել տեսախցիկի կոճակի վրա:
2. «Վարդագույն ոսկի» գույն

Այսուհետ iPhone-ը կվաճառվի միանգամից 4 գույնով՝ մոխրագույն, արծաթավուն, ոսկեգույն ու վարդագույն ոսկի: Այս գույնը կսազի ավելի շատ աղջիկներին:
3. 12 միգապիքսելանոց նոր տեսախցիկ

4. Հզոր վիդեո
iPhone 6s-ով դուք կարող եք նկարահանել ամենահստակ վիդեոն:

5. Էկրան-բռնկում

Ֆրոնտալ տեսախցիկի ռեժիմում էկրանը վառ լուսավորվում է ու լուսավորությունն արդյունքում դառնում սովորականից եռակի վառ:
6.Նոր А9 պրոցեսոր

70%-ով արագ է նախորդ А8-ից: .
7.Կապ

Նոր iPhone-ին օժանդակում են LTE-ի մինչև 23 վարկած:
8. Հինգ մեգապիքսելանոց ֆրոնտալ տեսախցիկ
Apple-ը չդիմակայեց համընդհանուր թրենդին, ու հիմա սելֆին ավելի վառ կստացվի:
9. Սմարթֆոններն ավելի ամուր են դարձել

10.Սուպերապակի

Ամենաամուր ապակին է սմարթֆոնների շրջանում:



