Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհի տաս ամենաանվտանգ քաղաքները

ЛАЙФ

Economist պարբերականը հրատարակել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Տոկիոն:
Ճապոնիայի մայրաքաղաքին հետևում է Սինգապուրը և մեկ այլ  ճապոնական քաղաք՝ Օսական: Economist’s Safe Index 2015-ի ցուցանիշը իր մեջ ներառում է ոչ միայն քրեածին իրավիճակը, այլ անվտանգության ավելի լայն հասկացություն:

Ահա այն հիմնական գործոնները, որոնցով գնահատվել են աշխարհի հիսուն քաղաքները.

Տեղեկատվական անվտանգություն –  Այստեղ գնահատվում է կիբերանվտանգությունը, անձնական տվյալների գողության հաճախականությունը և տեղեկատվական անվտանգության հետ կապված այլ գործոններ:

Առողջության անվտանգություն – այստեղ հաշվի են առնվում բնակիչների կյանքի միջին տևողությունը, ինչպես նաև հիվանդանոցային մահճակալների հարաբերակցությունը  քաղաքի բնակչության թվին:

Ենթակառուցվածքներ – այստեղ գնահատվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ճանապարհների որակը և տարերային աղետներից մահացածների քանակը:

Անձնական անվտանգություն – այստեղ գնահատվում են ավանդական գործոնները, օրինակ քրեածին իրավիճակը, ոստիկանության աշխատանքը, հանցագործությունների քանակը:

Economist-ի վարկանիշը հետազոտել է աշխարհի հիսուն քաղաք (այստեղ ներկայացված են 10-ը ): Նյու-Յորքը և Լոս Անջելեսը տեղեկատվական անվտանգությամբ առաջին տեղում են: Ցյուրիխը՝ առողջության և ենթակառուցվածքների անվտանգությամբ:
Այսպիսով ստորև ներկայացված են աշխարհի տաս ամենաանվտանգ քաղաքները:

Տոկիո

Տոկիո
Մոտ 13,3 միլիոն բնակչությամբ Տոկիոն համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված և միայժամանակ ամենաանվտանգ քաղաքը: Բացի այդ, քաղաքը առաջատար է տեղեկատվական և անձնական անվտանգության ցուցանիշներով, չնայած բնակչության մեծ թվին և երկրաշարժների հաճախությանը:

Սինգապուր

Սինգապուր
Սինգապուրը ունի անձնական անվտանգության բարձր գործակից, հանցագործությունների մակարդակը այստեղ բավական ցածր է:
Ինչպես նշվում է ВВС 2013 թվականի հաշվետվության մեջ, Սինգապուրում ցանկացած տեսակի հանցագործության համար , ներառյալ մանր խախտումները, նախատեսված պատիժը բավական կոշտ է ինչը անկասկած իր ազդեցությունն ունի քաղաքում հանցագործությունների ցածր մակարդակի վրա: Նույն հաշվետվության մեջ ВВС-ն նշում է նաև, որ Սինգապուրը աշխարհում երկրորդն է մարդասպանությունների ցածր մակարդակով:
ևվ քանի որ բռնությամբ հանցագործությունների մակարդակը այստեղ շատ ցածր է, ոստիկանությունը կենտրոնացած է կիբերանվտանգության ապահովման վրա:

Օսակա

Օսակա
2,6 միլիոն բնակչությամբ ճապոնական Օսակա քաղաքը թվով երկրորդն է անձնական անվտանգության ցուցանիշներով և վեցերորդը՝ առողջության անվտանգությամբ:  Ինչպես և Տոկիոն, Օսական բավական հարուստ քաղաք է և գրավում է երկրորդ տեղը ՀՆԱ-ով: Սակայն Օսակայի տեղեկատվական անվտանգությունը Տոկիո քաղաքից ավելի ցածր է:

Ստոկհոլմ

Ստոկհոլմ
Շվեդիայի մայրաքաղաքի բնակչությունը կազմում է ինը հարյուր հազար մարդ և գրավում է յոթերորդ տեղը տեղեկատվական և տասներորդը առողջության անվտանգությամբ: Սա միակ ոչ ասիական քաղաքն է, որը անձնական անվտանգության մակարդակով առաջին հնգյակի մեջ է:

Ամստերդամ

Ամստերդամ
820 հազար բնակչությամբ այս քաղաքը հայտնի է մարիխուանայի օրինական վաճառքով, սակայն դրա հետ մեկտեղ նա կարող է հպարտանալ հիանալի ենթակառուցվածքներով, ինչի շնորհիվ Ամստերդամը համարվում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Քաղաքում հեծանվային տրանսպորտի օգտագործման մասսայականացման շնորհիվ, Ամստերդամը օդի աղտոտվածության և ճանապարհատրանսպորտային պատահարների շատ ցածր մակարդակ ունի:
Բացի այդ Ամստերդամը անձնական անվտանգության բարձր ցուցանիշ ունեցող տասնյակի մեջ է:

Սիդնեյ

Սիդնեյ

4,5 միլիոն բնակչությամբ ավստրալիական այս քաղաքը ենթակառուցվածքի և անձնական անվտանգության բարձր ցուցանիշներ ունեցող քաղաքների տասնյակի մեջ է: Բայց և այնպես Սիդնեյը զիջում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են տեղեկատվական և առողջության անվտանգությունը: Բացի այդ Ավստրալիայում կիբերհանցագործությունների մակարդակը աշխարհում ամենաբարձրներից է:

Համաձայն Daily Telegraph պարբերականի ավստրալացիները աշխարհում ամենահաճախն են ինտերնետ մեքենայությունների և անձնական տվյալների գողության զոհեր դառնում:

Ցյուրիխ

Ցյուրիխ
Ցյուրիխը աշխարհի ամենաթանկ տրանսպորտային ցանցով քաղաքներից է:
Ցյուրիխն ունի առողջության, տեղեկատվական և ենթակառուցվածքի անվտանգության բարձր ցուցանիշներ: Քաղաքային բյուջեի շահույթները թույլ են տալիս անընդհատ ներդրումներ անել և թարմացնել քաղաքային տրանսպորտային համակարգը:

Տորոնտո

Տորոնտո
Տորոնտոն Կանադայի ամենաբնակեցված քաղաքն է: Բացի այդ Տորոնտոն ամենալավ քաղաքներից մեկն է ապրելու, բիզնես վարելու, դեմոկրատիայի, սննդի անվտանգության  և բնակարանների գների տեսանկյունից: Քաղաքը նաև գտնվում է առաջին տասնյակի մեջ ենթակառուցվածքի և անձնական անվտանգության ցուցանիշներով:

Մելբուրն

Մելբուրն
4 միլիոն բնակչությամբ քաղաքը հետազոտությանը մասնակից հիսուն քաղաքների մեջ գրավում է երկրորդ տեղը ենթակառուցվածքի անվտանգության ցուցանիշով:
Պատահական չե որ Մելբուրնում կյանքի միջին սպասվող տևողությունը ամենաբարձրերից մեկն է՝  86 տարի: Մելբուրնուը համարվում է վեցերորդը կյանքի որակով, որտեղ հաշվի են առնվում անվտանգության և բնակարանների արժեքների գործոնները: Բացի այդ նա գրավում է երկրորդ տեղը անձնական անվտանգության ցուցանիշով:

Նյու Յորք

Նյու Յորք
Նյու Յորքը ԱՄՆ միակ քաղաքն է, որը ամենաանվտանգ քաղաքների տասնյակի մեջ է: Այն գրավում է երկրորդ տեղը առողջության անվտանգության ցուցանիշով և երորդը՝ տեղեկատվական անվտանգությամբ: Այս առումով քաղաքը երկար ճանապարհ է անցել, սկսած 1990 թվականից, երբ ամեն օր միջինում վեց սպանություն էր տեղի ունենում:
Այդուհանդերձ քաղաքը մինչ այժմ բախվում է տեռորիզմի և կիբերպատերազմների վտանգների հետ, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել քաղաքի ենթակառուցվածքներին:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха