Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

2001 թ. սեպտեմբերի 11. սև օր մարդկության պատմության մեջ

ФОТО

Արդեն 15 տարի է անցել այն դեպքից, երբ կատարվեց մարդկության պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական հարձակումներից մեկը: 15 տարի առաջ այս օրը ԱՄՆ-ին հասցվեց հարված, որը բոլորին ստիպեց կասկածել իրենց իշխանությունների հզորության վրա: Մոտ 3 հազար անմեղ զոհեր կային:

Այդ իսկ պատճառով այսօր մենք ցանկանում ենք հիշեցնել Ձեզ այն դեպքի մասին, որը ստիպեց աշխարհին թնդալ սարսափից: Խոսքը գնում է 2001 թ. սեպտեմբերի 11-ին կատարված ռմբակոծությունների մասին:

 

Երեքշաբթի էր: Սովորական, մնացած օրերից ոչնչով չառանձնացող երեքշաբթի: Նյու-Յորքի բնակիչները առավոտյան վեր էին կացել անկողիններից, սուրճ էին խմել և պատրաստվում էին հերթական աշխատանքային օրվան: Նրանցից շատերը չէին էլ պատկերացնում, որ կարող են այլևս տուն չվերադառնալ: Ուղիղ 08:45 տեղացիները տեսան ցածր թռչող մի ինքնաթիռ, որը մեկ րոպե հետո բախվեց Առևտրային համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակին՝ 95-98-րդ հարկերին: Այս սարսափելի տեսարանին ականատես եղան հազարավոր նյույորքցիներ, որոնք տեղյակ էլ չէին, որ սա դեռ ամեն ինչի սկիզբն է:

 

 

Բոինգ 767-200 ինքնաթիռը կիսում է աշտարակը և հսկայական հրդեհ ստեղծում՝ ոչնչացնելով վերին հարկերում գտնվող մարդկանց փրկության բոլոր ճանապարհները: Ներքևի հարկերի մարդիկ տեղահանվեցին: Շուրջ 100 մարդիկ, ովքեր գտնվում էին վերևում և չէին ցանկանում այրվել կրակի մեջ, ցած թռան շինության պատուհաններից: Միևնույն ժամանակ հյուսիսային աշտարակի աշխատակիցներին վստահեցնում էին, որ հարկավոր չէ խուճապի մատնվել, քանի որ նրանց վտանգ չի սպառնում, այլ անհրաժեշտ է ուղղակի վերադառնալ աշխատանքին: Շատ մարդիկ, անտեսելով այս հայտարարությունը, լքում են շինությունը: Հենց այդ որոշման շնորհիվ նրանք ողջ են մնում, քանի որ մի փոքր ժամանակ անց երկրորդ հարվածի ժամանակն էր գալու:

 

Առավոտյան 9:04 երկրորդ Բոինգ 767-200-ը հարձակում գործեց հարավային աշտարակի վրա: Արագությունը, որով ինքնաթիռը հարվածել է աշտարակին, մոտ 960 կմ/ժ էր, այդ իսկ պատճառով ինքնաթիռի մի մասը մխրճվում է շինության մեջ: Մասսայական հրդեհ է բռնկվում, որը վերևի հարկերում գտնվող մարդկանց տեղահանումն անհնար է դարձնում: Նրանց մեծ մասը բարձրանում է տանիք այն հույսով, որ կարող է փրկվել ուղղաթիռներով: Սակայն դա էլ էր անհնար ծխի և շոգի պատճառով: Ռազմական գրոհայինները սկսում են պտտվել երկնքում՝ նոր հարձակումները կանխելու նպատակով:

 

10 րոպե անց ամերիկյան հատուկ գործակալությունները պարզում են, որ առևանգվել է ևս երկու ինքնաթիռ: Վախենալով, որ հաջորդ թիրախները կլինեն Սպիտակ տունը և Կոնգրեսի շենքը, իշխանությունը տեղահանում է բոլոր աշխատակիցներին, իսկ ԱՄՆ փոխնախագահ Չեյնին ուղարկվում է ստորգետնյա բունկեր: Սակայն վտանգը եկավ այնտեղից, որտեղից որ ընդհանրապես սպասելի չէր: Մոտ կես ժամ անց՝ 09:37, Բոինգ 757-200 ինքնաթիռը բախվեց Վիրգինիայի նահանգի Պենտագոնի շինության արևմտյան թևին՝ կրկին հսկայական հրդեհ առաջացնելով: Այս ռմբակոծման պատճառով զոհվեց 199 մարդ, որոնցից 64-ը Բոինգի ուղևորներն էին, իսկ 125-ը՝ Պենտագոնի աշխատակիցները:

 

911 հեռախոսահամարին զանգերը ավելանում էին տասհազարներով: Խուճապի մատնված ամերիկացիները օգնության ծառայությանն էին դիմում՝ հույս ունենալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, որոնք գտնվում էին թիրախային գոտիներում: Եվ ահա առավոտյան 09:59 հարավային աշտարակը սկսվում է փլուզվել: Ստորին Մանհեթենը ամբողջապես կորում է փոշու ու ծխի մեջ:

 

Ուղիղ 5 րոպե անց չորրորդ գողացված ինքնաթիռն է վթարի ենթարկվում Փենսիլվանիայում: Ինչպես ավելի ուշ պարզ է դառնում, անձնակազմն ու ուղևորները, տեղեկանալով Նյու-Յորքի և Վիրգինիայի իրադարձությունների մասին, ցանկանում են վերադարձնել ինքնաթիռի վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով ահաբեկիչները, չհասնելով նշանակման վայր, որն ամենայն հավանականությամբ Սպիտակ տունն էր, ինքնաթիռը գետնին են իջեցնում: Ողբերգության ընթացքում 44 մարդ է զոհվում: Սա միակ փորձն էր, որ իր նպատակին չհասավ:

 

Կես ժամ անց Փենսիլվանիայի վթարից հետո սկսվում է քանդվել հյուսիսային աշտարակը: Առևտրային համաշխարհային կենտրոնն ամբողջությամբ կործանվում է:

 

Ամերիկյան հատուկ գործակալությունները միանգամից սկսեցին հանցագործներին փնտրել: Ահաբեկչական շատ խմբավորումներ, ցանկանալով համբավ վաստակել, իրենց կազմակերպություններին էին վերագրում գործողությունները: Սակայն մինչ չորրորդ փորձն արդեն քննարկվում էր մի տեսություն, ըստ որի՝ այս ամենը Ալ-Քայիդայի ձեռքի գործն է: Դրա ղեկավար Ուսամա Բեն Լադենը ավելի ուշ հաստատեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններում իրենց ներգրավվածության մասին տեղեկությունները: Գողերը 19-ն էին: Նրանց մեծամասնությունը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ուներ:

 

Բացի Առևտրային համաշխարհային կենտրոնից և Պենտագոնի շինությունից՝ հարակից շատ կառույցներ փլուզվեցին: Աշտարակների հրդեհը և մուխը շարունակվեց ավելի քան 100 օր: Այս չորս ռմբակոծումների արդյունքում 2977 մարդ զոհվեց, որոնց թվում էին ինքնաթիռների աշխատակազմի անդամներ, ուղևորներ, Պենտագոնի և Առևտրային կենտրոնի աշխատակիցներ, հրշեջներ, ոստիկաններ և այլ մարդիկ, որոնք փորձում էին օգնություն ցուցաբերել մնացածին: Եվս 24 մարդ համարվեց անհետ կորած: Ըստ ուսումնասիրողների գնահատման՝ զոհերը կարող էին 16 հազարով ավել լինել, սակայն տեղահանման և չորրորդ ինքնաթիռի ձախողման շնորհիվ շատերը փրկվեցին: Այնուամենայնիվ, ամերիկացիները սեպտեմբերի 11-ն անվանում են երկրորդ Փերլ-Հարբոր: Շատ պատմագետներ կարծում են, որ հենց այս սարսափելի դեպքով էլ սկիզբ է դրվել 21-րդ դարին:

 

Պենտագոնի շենքը վերջնականորեն վերակառուցվել է 2002 թ. վերջին, իսկ զույգ աշտարակների տեղում հիմա նոր Առևտրային համաշխարհային կենտրոն է կառուցված: Այս անգամ այն իրենից ներկայացնում է հսկա երկնաքեր, որը վեր է խոյանում Նյու-Յորքում՝ որպես հաստատակամության և մարդկային հոգու ճկունության խորհրդանիշ:

 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами