Կարտոֆիլի ու եգիպտացորենի գնդիկներ չոր պանրով. բաղադրատոմս
ЛАЙФԱյս գնդիկները բավականին հագեցնող են և հեշտ պատրաստվող: Նման ուտեստը դուր կգա ձեր մտերիմներին ու կուրախացնի երեխաներին:
Կարտոֆիլ- 500գր
Եգիպտացորեն- 100գր
Չոր պանիր- 100գր
Սև բիբար- 1/2ճ գդալ
Աղ- 1/2ճ գդալ
Եգիպտացորենի ալյուր- 1ճ գդալ
Սամիթ
1. Կարտոֆիլն եփել, սառեցնել, կեղևազրկել և քերել մանր քերիչով
2. Քերած կարտոֆիլի մեջ ավելացնել աղ, բիբար, մանր կտրատած սամիթ ու խառնել
3. Առանձին ափսեի մեջ խառնել քերած պանիրն ու եգիպտացորենը
4. Կարտոֆիլի խյուսից գնդիկներ պատրաստել, ներսում եգիպտացորենից պատրաստված միջուկը դնել
5. Ստացված գնդիկները գլորել եգիպտացորենի ալյուրի մեջ և 3-4 րոպե տապակել ձիթապտղի յուղի մեջ
Բարի ախորժակ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



