10 հետաքրքիր փաստեր «Հարի Փոթեր» ֆիլմի մասին, որոնք շատերը չգիտեն
ФОТОԵրևի թե չկա այնպիսի մեկը, ով չգիտի, թե ով է Հարի Փոթերը: Երիտասարդ կախարդի արկածների մասին ֆիլմերն իսկական իրարանցում առաջացրին: Սակայն ավելի հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կատարվել կադրերից դուրս:
Դամբլդորի դերն ի սկզբանե պետք է ստանձներ Ռիչարդ Հարիսը, ում կարող եք տեսնել ֆիլմի առաջին մասում: 2002թ. օգոստոսին դերասանը հանկարծամահ եղավ, և նրա փոխարեն դերը ստանձնեց Մայքլ Գեմբոնը: Ի դեպ, Ջոան Ռոուլինգն ասում է, որ Դամբլդորին միշտ որպես համասեռամոլ է պատկերացրել, չնայած որ գրքում դրա մասին ոչ մի խոսք չկա:
Չոու Չանգի դերասանի համար շուրջ 3000 աղջիկ փորձ է արել: Նրանք բոլորն էլ անհամբերությամբ սպասում էին Հարի Փոթերի հետ համբուրվելուն: Կամ գոնե Դենիել Ռեդքլիֆի:
Ֆիլմում եղել են հատվածներ, երբ Էմմա Ուոթսոնն ունեցել է 3 փոխարինող, իսկ Ռեդքլիֆը միայն մեկն ուներ:
«Փիլիսոփայական քարի» նկարահանումները սկսելուց առաջ Ռոուլինգը զգուշացրել էր պրոդյուսերներին. դերասանական անձնակազմում բոլորը Մեծ Բրիտանիայից պետք է լինեն, հակառակ դեպքում ֆիլմը չի նկարահանվի: Պրոդյուսերները ջանք չխնայեցին հրաշալի դերասաններ գտնելու համար: Այսպիսով՝ ֆիլմում խաղում էին Հելենա Բոնեմ Կարտերը, Հարի Օլդմանը, Ալան Ռիքմանը, Ջեյսոն Այզեքսը և շատ ուրիշներ: Այլ ազգությունների դերասաններ եղել են միայն «Ազկաբանի բանտարկյալը» մասում:
Դպրոցի մոդելը, որը 1:24 չափեր ուներ, ստեղծել են 88 նկարիչներ: Դեկորացիայի գաղափարի հեղինակ, դիզայներ Ստյուարտ Քրեյգը պարգևատրվել է Բրիտանական կինոյի ակադեմիայի մրցանակով:
Վոլդեմորտին «անքիթ» դարձնելու համար Ռեյֆ Ֆայնսի դեմքին գույնզգույն կետեր էին արել, որոնց հիման վրա համակարգչային էֆեկտներով պետք է հեռացվեր քիթը: Իսկ մնացած բոլոր արտաքին հատկանիշները տաղանդավոր դիմահարդարների աշխատանքներն են եղել:
Ռոն Ուիզլիի հոր թռչող մեքենան ֆիլմի «Գաղտնի սենյակը» մասում ստեղծվել է Ջոան Ռոուլինգի հիշողությունների հիման վրա. երիտասարդ ժամանակ նա նույնպիսի երկնագույն Ֆորդ է վարել: Նկարահանումների ժամանակ Ռուպերտ Գրինը և Դենիել Ռեդքլիֆը այդպիսի 14 մեքենա են «ոչնչացրել»:
Որպեսզի Հագրիդի կերպարը մարմնավորող դերասան Ռոբի Քոլթրեյնը հսկայական չափերի երևա, այն տեսարաններում, որտեղ հարկավոր էր նրա ողջ մարմինը նկարել, նրան փոխարինել է 210 սմ հասակ ունեցող այլ դերասան: Դեկորատորները խորամանկության են գնացել. նրանք երկու խրճիթներ են կառուցել, մեկը՝ նորմալ չափսերի (դրանում նկարահանվում էին ներքին տեսարանները), մյուսը՝ ավելի փոքր, որպեսզի կողքին կանգնող Հագրիդը անհամեմատ ավելի մեծ երևա:
Որպեսզի Ուիզլիների ընտանիքի տունը հին և մաշված տեսք ունենա, դրա սենյակների պատերը իրար էին միացված տարբեր անկյուններով:
Որպեսզի հսկայական սարդ Արագոգի կերպարը ստեղծվեր, անհրաժեշտ են եղել 100 մարդիկ՝ իրենց 200 ոտքերով: