Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով մեկնարկեց Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում
СПОРТԲաքվում մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով սկսեց իր ելույթները: Հայ շախմատիստի մրցակիցը Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելն էր:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



