Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀԲԸՄ սկաուտական տարեշրջանը մեկնարկել է

ОБЩЕСТВО

Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական շարժումները հայտարարել են նոր տարեշրջանի մեկնարկը: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի լիբանանյան թղթակցի հոդվածը դասական ուղղագրությամբ:  

«Հոկտեմբերի վերջին  կամ Նոյեմբերի առաջին շաբաթավերջին, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի սկաուտական  շարժումները, նոր ծրագիրներով տոգորուած, կը յայտարարեն սկաուտական նոր տարեշրջանի վերամուտը: 

Շաբաթ,  5 Նոյեմբեր 2016-ին,  ի ներկայութեան  ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան  ատենապետ  Վիգէն Չերչեանի  եւ անդամներու,  ՀԵԸ Անդրանիկ Սեւանի  Գործադիր  Մարմինի ատենապետ Յակոբ Թելվիզեանի եւ անդամներու, Scouts Du Liban-ի  (SDL)  եւ  Association Des  Eclalreuses Du Liban (AEL) ներկայացուցիչներու, մեծ թիւով  ՀԵԸ-ականներու, ծնողներու, բարեկամներու,  ՀԲԸՄ-ՀԵԸ-ի  Զապէլ Մովսէսեան կեդրոնի  շրջափակին մէջ տեղի ունեցաւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան Սկաուտական Շարժումի  2016-17  տարեշրջանի բացման  արարողութիւնը:

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի փողերախումբը, ՀԵԸ Անդրանիկ Սեւան Սկաուտական Շարժումի  անդամ-անդամուհիները առաջնորդեց դէպի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Զապէլ Մովսէսեան  կեդրոնի  շրջափակը: Սկաուտական տարբեր խմբաւորումներ  պարզած էին  Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի դրօշները:

Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի  քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէն  ետք,  Վահան Ղորղորեան՝ յանուն ՀԵԸ Անդրանիկ Սեւանի Գործադիրի, բարի գալուստ մաղթեց ներկաներուն.« Յաջող տարեշրջան մը բոլորեցինք: Մեր առաքելութիւնն է  սկաուտական, մարզական, մշակութային եւ այլ ճանապարհներով հայեցի դաստիարակութիւն ջամբել երիտասարդ  սերունդին». յայտնեց ան,միաժամանակ  շնորհակալութիւն յայտնելով ակումբի  բոլոր վարչական  մարմիններուն, ինչպէս նաեւ ՀԲԸՄ-Յովակիմեան երկրորդական վարժարանի տնօրէն Արա Վասիլեանին,սկաուտական շարժո ւմը սատարող անհատներուն, հաստատութիւններուն:

Սրտի խօսք  յայտնեց SDL-ի քոմիսէր  Ճոնի Հելուն:    

Association Des  Eclalreuses Du Liban (AEL)  նախագահուհի  Քոյր Լենա  Գարակէօզեան- Իւրնեշլեան  նշեց, թէ ՄԱԿ-ը  17  առաջադրանքներ դրած է իր առջեւ, որոնց 5-րդը կը վերաբերի  սեռերու միջեւ  հաւասարութեան:  Խօսքը  սկաուտներուն  ուղղելով, ան  շեշտը դրաւ հաւատարմութեան: Հաւատարմութիւն՝ առաքելութեան,  փոխյարաբերութիւններու  եւ  յանձնառարութիւններու մէջ  եւ    բոլորանուէր  աշխատանք  մաղթեց  սկաուտական  շարժումի  անդամ-անդամուհիներուն:

Ապա  յայտարարուեցաւ «տարուան  տիպար» եւ «բանակումի տիպար» անդամ-անդամուհիներուն անունները:

ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեան եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան  Գործադիր Մարմինի ատենապետ Յակոբ Թելվիզեան  հրաւիրուեցան  հովանաւորելու  փոխանցումներու արարողակարգը:

Արծուիկական  խումբի  խմբապետուհի քոյր   Բամելա  Ֆրենկիչեան  թիթեռական խումբի խմբապետուհի  քոյր Մեղրի   Խորշիտեան, արենուշական խումբի խմբապետուհի քոյր Դալար Թելվիզեան, սկաուտական խումբի  փոխխմբապետ եղբայր Յակոբ  Ապատեան աւարտած ըլլալով իրենց ծառայութիւնները  Բամելա Ֆրենկիչեան, Մեղրի Խորշիտեան եւ  Դալար  Թելվիզեան պիտի  շարունակեն աշխատիլ սկաուտական վարչութեան  մէջ:

Քառավել  քոյր Սթեֆանի  Գոթահալեան դարձաւ  թիթեռական խումբի փոխխմբապետուհի:

Արծուիկական  խումբի փոխխմբապետուհի  քոյր Ալին Սեֆերեան  ստանձնեց խմբապետի  պարտականութիւնը:

Քառավել քոյր Միրէյ  Թօսունեան դարձաւ  գայլիկական խումբի փոխխմբապետուհի:

Քառավել քոյր Արին Տաքեսեան դարձաւ  արենուշական խումբի փոխխմբապետուհի:

Քառավել քոյր Արինա Պապօղլանեան արենուշական խումբի փոխխմբապետուհի:

Քառավել  Վանա Մինասեան դարձաւ արենուշական խումբի  խմբապետուհի:

 Սեւակ Թորոսեան,Սթիվըն  Աճեմեան, Ալեք Չիրեճեան, Մեթիու Ապաշեան,  Նարեկ  Քրաճեան թիթեռներէն փոխանցուեցան  գայլիկներուն: 

Սեւակ Թորոսեան, Մեղեդի  Թորոսեան, Քրիսթի Արթին, Սերենա Գոյունեան թիթեռներէն փոխանցուեցան արծուիկներուն:

Ճօ  Սաապ, Գեղամ Թելվիզեան, Զաւէն Նենեճեան, Սերժ Էքիզեան  գայլիկներէն փոխանցուեցան սկաուտներուն:

Լոռի Քէօշկերեան, Սինթիա Գրաճեան,  Սիպէլ Ապտէլնուր, Անասթասիա Մկրտիչեան արծուիկներէն փոխանցուեցան արենուշներուն:

Ալեքս Առաքելեան, Գէորգ Չոպանեան, Սեւակ  ՏէրԿարապետեան, Յովիկ  Հաճեան,  Սերժ Գարաճեան  սկաուտներէն փոխանցուեցան  երէցներուն:

Զէյնա Քարամ,Հերմիկ  Թոփէյեան, Սոֆի  Տիշաքճեան, Գարմէն  Գրաճեան,Միրէյ Նիկոլեան արենուշներէն փոխանցուեցան քառավելներուն:

ՀԵԸ Անդրանիկ Սեւանի  Գործադիր  Մարմինը  յատուկ յուշանուէրներով  պատուեց  ՀԵԸ Անդրանիկ Սեւանի  ծնողաց վարչութիւնը,  ՀԵԸ Անդրանիկ Սեւանի ընկերային վարչութիւնը, անդամ  եղբայրներ՝  Նշան  Ղորղորեանը, Գէորգ Քիւլքեճեանը, Քոյր Ազատիկ  Գույումճեանը,   պարոն Գրիգոր  Չարըքեանը,  պարոն Մկրտիչ  Տօնոյեանը, ինչպէս նաեւ  սկաուտական  վարչութեան կազմին միացող  քոյր  Փամելա  Ֆրենկիչեանը, քոյր Դալար Թելվիզեանը  եւ քոյր Մեղրի Խուրշիտեանը:

 Բացման  հանդիսութիւնը  աւարտեցաւ ՀԵԸ Անդրանիկ Սեւանի  ծնողաց վարչութեան  պատրաստած  հիւրասիրութեամբ»: 

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами