Ինչու են տղամարդիկ ատում շպարը
ЛАЙФShabat.am- ը գրում է.
Նշվում է, որ կանայք շպարն օգտագործում են առաջին հերթին տղամարդկանց դուր գալու համար: Սակայն TSC ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ նախընտրում են նվազագույն շպար օգտագործած կանանց: Ավելին, չափից շատ շպարված կանայք վանում են տղամարդկանց:
Այժմ սեքսուալ հեղափոխության խորհրդանիշ է համարվում մաքուր, թարմ, փայլուն դեմքը և անհրաժեշտ նվազագույն դիմահարդարումը:
Հյուսիսային Ուելսում գտնվող Բանգորի համալսարանի մասնագետները նշում են, որ տղամարդկանց համար ավելի գրավիչ է «լվացված» գեղեցկությունը: Դա է ապացուցել նաև գիտափորձը, երբ տղամարդկանց 69 տոկոսին դուր են եկել առավելագույնս բնական դեմք ուենցող աղջիկների լուսանկարները:
«Շատ տղամարդկանց գրգռում են համբույրները, իսկ կրքոտ համբուրել շպարված կնոջը, հետո երկար ժամանակ դեմքից մաքրել շպարի հետքերը, կասկածելի հաճույք է»,- ասել են փորձագետները:



